Լուրեր

Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ

Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 ...

Կարդալ ավելին »

«Հայկական ավիաուղիները» գործարկել է Երևան-Բաթումի չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) օգոստոսի 10-ի ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։ Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 – ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 11-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.74%-ով և կազմել 82.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 86.38 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 11-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 1946.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 22.76 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.62%-ով և կազմել 919.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 11-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2205.00 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 8428.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2128.00 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 20640.00 դոլար, անագի գինը չի փոխվել ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 11-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 35176.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 4468.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 13737.99 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 11-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 15996.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.52%-ով և կազմել 7433.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7618.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 1017.71 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader