Լուրեր

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 11-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 1946.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 22.76 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.62%-ով և կազմել 919.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 11-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2205.00 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 8428.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2128.00 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 20640.00 դոլար, անագի գինը չի փոխվել ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 11-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 35176.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 4468.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 13737.99 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 11-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 15996.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.52%-ով և կազմել 7433.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7618.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 1017.71 կետ:

Կարդալ ավելին »

Պարեկային ծառայությունը շուտով կհայտարարի նոր ընդունելություն․ տեղերը հիմնականում կհատկացվեն կանանց

Ոստիկանությունն առաջիկա օրերին կհայտարարի Պարեկային ծառայությունում նոր ընդունելության մասին։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերակշիռ տեղերը հատկացվելու են կին դիմորդներին։ «Հետևե՛ք մեզ, մասնակցե՛ք ընդունելությանը և եղե՛ք ուժ մեր երկրի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով

Հայաստանում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-3 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով։ Օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ արդեն հաջորդ կիրակի շոգը կամաց-կամաց կթուլանա։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +39+41։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+37, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 17, ...

Կարդալ ավելին »

Դեպի Լուսին․ տիեզերագնացները տեսել են կապսուլան, որով կթռչեն 2024-ին

Չորս տիեզերագնացներ համարել են իրենց ապագա տրանսպորտը՝ Orion կապսուլան, որով 2024 թվականին թռչելու են դեպի Լուսին։ Կապսուլան գտնվում է Քենեդու տիեզերական կենտրոնում և ակուստիկ փորձարկում է անցնում ծառայողական մոդուլի հետ ինտեգրվելուց առաջ: Նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են ըստ պլանի, սակայն ՆԱՍԱ-ն զգուշացնում է, որ կարող են ուշացումներ լինել։ Մինչեւ հաջորդ տարվա վերջ ՆԱՍԱ-ն ծրագրում է Artemis II առաքելության շրջանակներում չորս տիեզերագնաց (Հրամանատար Ռիդ ...

Կարդալ ավելին »

Պուտինը մասնակի դադարեցրել է հարկային համաձայնագրերը ոչ բարեկամ երկրների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը մասնակի դադարեցնում հարկային համաձայնագրերը ոչ բարեկամ պետությունների հետ։ Փաստաթղթից հետեւում է, որ դադարեցվում է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են եկամուտներին ու գույքին: Պուտինը հրամանագրում հիշատակվում են դրույթներ Լեհաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Շվեդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Սլովակիայի, Ալբանիայի, Բելգիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Կանադայի, ...

Կարդալ ավելին »

WhatsApp-ի նոր գործառույթը՝ կիսվել էկրանովտեսազանգերի ժամանակ

WhatsApp-ի հայտնի մեսենջերն ունի նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին տեսազանգերի ժամանակ կիսվել իրենց էկրանով զրուցակիցների հետ։ Զրուցակցի հետ էկրանով կիսվելու համար օգտատերերը պետք է սկսեն տեսազանգ, ապա սեղմեն ավարտի զանգի կոճակի կողքին գտնվող հատուկ կոճակը և հաստատեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնում է 9to5mac պորտալը, նորամուծությունն արդեն հասանելի է Android և iOS հարթակներում մեսենջեր օգտատերերի համար։ Այս նոր գործառույթն աստիճանաբար գործարկվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader