Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով

Հայաստանում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-3 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով։

Օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ արդեն հաջորդ կիրակի շոգը կամաց-կամաց կթուլանա։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +39+41։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+37,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 30 + 34,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 29 + 33,

Լոռում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 30 + 34,

Տավուշում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 33 + 38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 30 + 32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+41,

Արարատում՝ գիշերը՝ +23 + 26, ցերեկը՝ + 40 + 42,

Արմավիրում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +40+42,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +24+27, ցերեկը՝ +40+42,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +39+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +32+34,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +21 + 25, ցերեկը՝ + 36 + 40։

ajax-loader