Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 24-ին հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում: Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ, այն է՝ հնարավորինս վերականգնել հասարակություն –խորհրդարան վստահությունը: « ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանը Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալակիր ունի
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ընթացքում լողի 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 2.24,43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։ Ինչպես տեղեկացնում է «Sports.ru» կայքը, Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին և կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ստուգատեսին մասնակցում է ...
Կարդալ ավելին »Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա գործակցությունը կլինի ավելի արդյունավետ
Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Վարչապետը հիշեցրել է, որ Միշուստինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը խոստացել էր, որ շուտով նոր ուղիներ կբացվեն Վերին Լարսի անցակետում, քանի որ այնտեղ վերջին շրջանում գոյացել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Խոստումն արդեն իրականություն է, և այդ հանգամանքն, ըստ Փաշինյանի, շատ ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել
Ֆրանսիայի իշխանությունները երկրի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտների մեծ մասում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել շոգի և ամպրոպների պատճառով: Ինչպես տեղեկացնում է France Info պարբերականը, բարձր ջերմաստիճանն իշխանություններին ստիպել է կլիմայական սպառնալիքի կարմիր՝ առավելագույն մակարդակ հայտարարել 17 դեպարտամենտներում, ևս 39-ում՝ նարնջագույն (նախավերջին): Որոշ կոմունաներում գերազանցվել է ռեկորդային ջերմաստիճան: Մասնավորապես, Սալենդրի կոմունայում օգոստոսի 23-ին գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 44,4 աստիճան, ինչը գերազանցում ...
Կարդալ ավելին »«Չաարատ Կապանը» մեծացրել է ոսկու խտանյութի արտահանման ծավալը Հայաստանից. hetq
Ըստ Մաքսային ծառայության՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար տոննա թանկաժեք մետաղի հանքաքար և խտանյութ, որի արժեքը կազմել է 85 մլն դոլար։ Այդ մասին գրել է hetq-ը՝ անդրադառնալով երկրում ոսկու խտանյութի արտադրությանն ու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությանը։ Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ոսկու խտանյութը՝ Հայաստանից Շվեյցարիա Հանքանյութը Հայաստանի արտահանման կազմում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։ Մշտապես ամենաբարձր ...
Կարդալ ավելին »450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրերի շահառուներին
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման ...
Կարդալ ավելին »Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել 4 մլրդ դրամի միջպետական վարկ: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: «Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ...
Կարդալ ավելին »Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս տարի կանցնի 8 հազար դոլարը․ Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն այս պահին զարգացվածության այլ մակարդակ ունեցող երկիր է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանն ասել է, որ մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքն այս տարի կանցնի 8000 դոլարը, ինչը կրկնակի ավել է, քան 2020 թվականին էր։ «Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում՝ որպես երկիր, նաև՝ որպես հասարակություն»,- հայտարարեց Քերոբյանը՝ ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-6-ը՝ Բելառուսում
«Մարտական եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մարտական եղբայրություն–2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», – ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ