Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.12%-ով և կազմել 10,444,673.83 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.04%-ով և կազմել 27,048.93 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.11%-ով և կազմել 1,635.45 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.060462762 (-0.91%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.41%-ով և կազմել 216.18 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007992187 ...
Կարդալ ավելին »Լուրեր
Դրամի փոխարժեքn այսօր. 20-09-23
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.50 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 409.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 417.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.98 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.08 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+1.00 ...
Կարդալ ավելին »Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Այդ մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- ...
Կարդալ ավելին »ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է Դադիվանքի նախկին վանահայրը
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայությունն անցկացնում է Մարտակերտի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել ԼՂ-ում` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ նա այս պահին Արցախի հիվանդանոցներից մեկում է: «Տեր Հովհաննես քահանան վիրահատվել է: Վիրահատել են նրա փայծաղը: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է»,- նշեցին Մայր Աթոռից: Վիրահատությունը տեղի ...
Կարդալ ավելին »Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է Vatican News-ը, սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։ «Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։ Կոչս եմ ...
Կարդալ ավելին »Ռուս խաղաղապահները ԼՂ-ում տարհանել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ․ կեսից ավելին երեխաներ են
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ավելի վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնության տրամադրումը։ Ընդհանուր տարհանվել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են»,- հայտնել են ՊՆ-ից՝ ընդգծելով, որ բոլոր տարհանվածներին տրամադրվել ...
Կարդալ ավելին »Արցախում այս պահի դրությամբ կա 32 զոհ. ՄԻՊ-ը մշտադիտարկում է անցկացնում
Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ: «Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական ...
Կարդալ ավելին »Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։ Ճապոնիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ճապոնիան իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին վատթարացման առնչությամբ և խստորեն հորդորում է անհապաղ կասեցնել ագրեսիան, կոչ է անում Ադրբեջանին ...
Կարդալ ավելին »Միրզոյանն Իտալիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է ԵՄ հստակ քայլերի անհրաժեշտությունը
Հայաստանի արտաքին գործերի Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով: Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ...
Կարդալ ավելին »