Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր: Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակում հրապարակվել են աշխատանքային խմբերի (հումանիտար կենտրոնների) հասցեները, պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Դրանք ներկայացվում են ստորև։
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանում արտահանումն աճել է 51,8%-ով
2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,995.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,077.9 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,458.9 մլն ԱՄՆ դոլարի ...
Կարդալ ավելին »Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն Երևան՝ բուժելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգեմի համալսարանի Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները: Ըստ աղբյուրի՝ ...
Կարդալ ավելին »Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգերի» անվճար դասընթաց կանցկացվի
Մեկնարկում է «Ռադիոհաճախային համակարգեր» դասընթացի հայտերի ընդունում՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո: Ծրագրի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար, անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։ Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան ռադիոհաճախային սարքերի տեսակներին և դրանց կիրառման ուղղություններին, ազդանշանների տեսության և սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին, ընդունիչ, հաղորդիչ սարքերին, հաղորդման ուղիներին և անտենաներին, ռադիոհաճախային սարքերի նախագծման ...
Կարդալ ավելին »Հայաստանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են
Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ մասին տեղեկացրին ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կարդալ ավելին »ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից հաստատված մահերի թիվը հասել է 68-ի
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այդ մասին հայտնում է տեղեկատվական կենտրոնը։ Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են կորպորատիվ կառավարման նոր օրենքի ընդունման հնարավորությունը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների գործունեության, թափանցիկության ու հաշվետվողականության ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնությունը կիրականացվի պետպատվերով
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ամբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա: Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել նորածիններ և մեկ երեխա բավական ծանր վիճակում, նրանք ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ, 3 253-ն ապահովվել է կացարանով
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Ըստ աղբյուրի՝ բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: Նշվում է, ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Այդ մասին կոմբինատը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ «ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։ Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով։ Ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված ...
Կարդալ ավելին »