Լուրեր

Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկից 18 կմ հյուսիս

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ ...

Կարդալ ավելին »

Բրիտանիայի Լյուտոնի օդանավակայանում խոշոր հրդեհի պատճառով հետաձգվել են բոլոր չվերթերը

Մեծ Բրիտանիայի Լյուտոն քաղաքի օդանավակայանում բոլոր թռիչքները հետաձգվել են մինչև հոկտեմբերի 11-ի տեղի ժամանակով ժամը 15։00-ը ավտոկայանատեղիում բռնկված խոշոր հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան ժամը 21։00-ի մոտ։ Բազմահարկ ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո շենքում արձանագրվել է «կառուցվածքային լուրջ փլուզում»։ Միջադեպի հետևանքով լուրջ վիրավորներ չկան։ 4 հրշեջներ ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, ...

Կարդալ ավելին »

Այսօրը աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի եղավ երեխաների ամուսնությունը: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով: Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին` ըստ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» զեկույցի` ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 10-10-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.19%-ով և կազմել 86.19 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.10%-ով և կազմել 87.93 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ին դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 385 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 397 դրամ նվազագույն և 400 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 400 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 421 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Կարդալ ավելին »

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների 9-րդ տեղում է

Համաձայն World Population Review 2023 հարթակի վարկանշային աղուսյակի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղը աշխարհում։ Հայաստանն այս ցուցանիշով առաջ է անցել տարածաշրջանի բոլոր երկրներից։ Վրաստանը 10-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 33-րդ, Թուրքիան՝ 48-րդ, Ռուսաստանը՝ 50-րդ, Իրանը՝ 87-րդ։ Աշխարհում հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը Քաթարն է, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելան։

Կարդալ ավելին »

Արցախցի ուսուցիչներն արդեն աշխատում են մարզերում

Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ ...

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն 62,6 մլն դրամ է տրամադրել տեղահանված արցախցիների աջակցության նպատակով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։ Նշված գումարի ...

Կարդալ ավելին »
ajax-loader