Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՊԵԿ-ը՝ հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի մասին
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը․ «Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է ...
Կարդալ ավելին »Խոշոր չափերի թմրամիջոց են շրջանառել և ապօրինի զենք պահել, կա 8 մեղադրյալ. ՔԿ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի զենք պահելուն վերաբերող՝ 8 մեղադրյալի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն ...
Կարդալ ավելին »«Աշուն՝ քաղցր ու բաղձալի». սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան․ 3-7 մ/վրկ, 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։
Կարդալ ավելին »Լավագույն տավղահարներից մեկը՝ Քսավիեր դե Մեստղը, գալիս է Երևան
Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը: Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկը։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի ...
Կարդալ ավելին »«Արարատը» հատուկ մարզահագուստով կմասնակցի առաջիկա հանդիպմանը
«Արարատ-73»-ի Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Քննարկվել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Հան ...
Կարդալ ավելին »Սպասված օրենսդրական փոփոխություն․ սահմանվել է հեռավար աշխատանքի կարգը
Հայաստանի ազգային ժողով ներկայացված նախագծով սահմանվել է, որ հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե կա փոխադարձ համաձայնություն, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս և արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ և լրացումներ: ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու
Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։ Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, ...
Կարդալ ավելին »