Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետանային համակարգ

Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մանրամասներին: 

«Շարունակում ենք Հայաստանի հետ ամրապնդել պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունները: Ջերմ և արդյունավետ հանդիպում իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագրի կնքմամբ»,- գրել է Սեբաստիեն Լըկորնյուն: 

ajax-loader