Bloomberg․ ամենահարուստ ռուսաստացիների կարողությունն ավելացել է 7,764 մլրդ դոլարով.

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2025թ. սկզբից ավելացել է 7,764 մլրդ դոլարով, տեղեկացրել է Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից Ռուսաստանում երկաթի հանքաքարի խոշորագույն արտադրողի՝ «Մետալոինվեստի» բաժնետեր Ալիշեր Ուսմանովը վաստակել է 3,1 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 16,3 մլրդ դոլար, իսկ «Նորնիկելի» նախագահ Վլադիմիր Պոտանինի կարողությունն աճել է 1,77 մլրդ դոլարով՝ կազմելով 29,6 մլրդ դոլար։

Ամենամեծ կորուստները կրել է գործարար Միխայիլ Ֆրիդմանը` նրա կարողությունը նվազել է 2,26 մլրդ դոլարով եւ կազմել 12,5 մլրդ դոլար։

2012թ. մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

ajax-loader