Bloomberg․ ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն ավելացել է ավելի քան 28,7 մլրդ դոլարով

Ռուսաստանցի ամենահարուստ գործարարների կարողությունը 2024թ. սկզբից ավելացել է 28,749 մլրդ դոլարով, վկայում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների արժեթղթերի արժեքի հիման վրա։

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից «Եվրոխիմ» եւ СУЭК (Սիբիրի ածխային էներգետիկ ընկերություն) ընկերությունների համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5,76 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 24,6 մլրդ դոլար։ Միլիարդատիրոջ դրամական ներդրումների եւ անձնական ակտիվների արժեքը մասամբ հիմնված է ԶԼՄ-ների տեղեկությունների եւ այն թվերի վրա, որոնք տրամադրվել են ընկերությունների մամուլի ծառայությունների ներկայացուցիչների կողմից։

«Սեւերստալ»-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն ավելացել է 4,71 մլրդ դոլարով՝ 25,6 մլրդ դոլար կազմելով։ Նրա դրամական ներդրումների արժեքը հիմնված է դիվիդենդների, ինսայդերական գործարքների, հարկերի եւ շուկայի ցուցանիշների վերլուծության վրա։

Միեւնույն ժամանակ, «Լուկօյլի» հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 3,54 մլրդ դոլար, նրա կարողությունն ավելացել է՝ հասնելով 28,2 մլրդ դոլարի (միլիարդատիրոջ դրամական ներդրումների եւ անձնական ակտիվների արժեքը հիմնված է դիվիդենդների, ինսայդերական գործարքների եւ շուկայի ցուցանիշների վերլուծության վրա)։

ajax-loader