Author Archives: admin

Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրին ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղվածօրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված  համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մասնավորապես  մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է լույս աշխարհ եկել

Սևանի ԲԿ-ում հոկտեմբերի 21-ին ծնվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստան գտած ընտանիքի հերթական երեխան` 4 կիլոգրամ 500 գրամ քաշով, 55 սանտիմետր հասակով։ Ինչպես տեղեկացրին Սևանի բժշկական կենտրոնից,  նորածին աղջկան անվանակոչել են Անգելինա։ Նա ծնվել է ԼՂ-ից բռնի տեղահանված Կարեն Մակյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Անգելինան Մակյան ընտանիքի երկրորդ երեխան է։ Կարենի Մակյանի ընտանիքը ծնողների հետ առաջին անգամ բռնի տեղահանվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում առաջին անգամ ցույց է տրվել ատոմների «մագնիսականորեն հարուցված» անցումների օգնությամբ գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորման հնարավորությունները

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական դաշտում արգելված) անցումները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։ EIT ռեզոնանս B= 1000 և 1500 G մագնիսական դաշտերում Երկալիք լազերային դաշտերի ազդեցությամբ ատոմական գոլորշիներում տեղի ունեցող ԷՀԹ երևույթը հայտնաբերվել է դեռևս 30 տարի առաջ, ...

Կարդալ ավելին »

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ժամանել է Հայաստան

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ժամանել է Հայաստան։ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Բարի լույս, Երևան։#ontheRoth in Armenien! Flagge zeigen für die junge Demokratie, für Frieden + territoriale Integrität. Starte heute mit ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն աջակցության նոր ծրագիր է սկսում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցության նոր ծրագիր է սկսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:  Այդ մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին »

Իրանը ՀՀ-ի հետ առևտրում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, ՌԴ-ի հետ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այդ մասին, ինչպես հաղորդում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ...

Կարդալ ավելին »

10 000 տարին՝ մեկ ափսեում․ Microsoft-ի ապակե հեղափոխությունը

Microsoft-ի Project Silica-ն հեղափոխություն է անում տվյալների պահպանման մեջ՝ օգտագործելով ապակե թիթեղներ: Ավանդական մագնիսական պահպանման մեթոդներն ունեն սահմանափակ ժամկետ, ինչը հանգեցնում է հաճախակի կրկնօրինակման և էներգիայի սպառման ավելացման: Ի հակադրություն, Project Silica-ն մշակել է կայուն, երկարաժամկետ պահպանման լուծում: Այն թույլ է տալիս հսկայական քանակությամբ տվյալներ պահել փոքր ապակե ափսեներում՝ դրանք պահպանելով հազարավոր տարիներ: Microsoft Azure-ն օգտագործվում է տվյալներն արդյունավետ կարդալու ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Կառավարության հաղորդագրության համաձայն, այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. սեպտեմբերին՝ 2022թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել 2.3%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ սեպտեմբերի համեմատ նվազել են 3.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 8.3%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 4.4%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader