Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում: Այդ մասին հարցը քննարկվել է այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Ըստ այդմ՝ Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վերջապես «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. Գնել Սանոսյան
Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» ինթերնեյշնլ գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ՝ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11 կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է օրակարգը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։
Կարդալ ավելին »Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի կառավարչի տեղակալին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն: Այդ մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ ...
Կարդալ ավելին »Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման թվային համակարգը նախատեսվում է ներդնել նաև այլ երկրներում
Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման բարեփոխված համակարգը կատարելագործումից հետո նախատեսվում է ներդնել նաև այլ երկրներում։ Հայաստանում մեկնարկած հաշմանդամության համակարգի բարեփոխմանը նվիրված աշխատաժողովի նպատակն է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգը դիտարկել որպես լավագույն փորձ՝ այլ երկրներում հետագա ներդրման նպատակով: Աշխատաժողովի ընթացքում Ասիական զարգացման բանկի գլխամասային գրասենյակի, միջազգային փորձագիտական համայնքի և ՀՀ մասնագիտական խմբերի ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում տևական ժամանակ օգտագործվող e-disability ...
Կարդալ ավելին »Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում
Հայազգի շախմատիստները հաջող մասնակցություն են ունեցել սերբական առաջին լիգայում: Այդ մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ռոբերտ Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ սեփական վարկանիշը բարելավելով 15 կետով, Սամվել Տեր-Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ վարկանիշը բարելավելով 4 կետով։ Երկու հայազգի շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում: ...
Կարդալ ավելին »«Մոսէսքո»-ի սեփականատերը ՊՆ-ից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ․ Դատախազություն
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատերը 2017 թվականին Հայաստանի աշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ, գործն ուղարկվել է դատարան։ ««Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և ...
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող վիճակը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին ասված է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և այն մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է դադարեցնել զինված հակամարտությունը։
Կարդալ ավելին »Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 23-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներՅանա Հարությունյան – «Լեռնային Արցախ-աղջիկներ»Արմինե Հարությունյան – «Լեռնային Արցախ-աղջիկներ» ՊաշտպաններՍավաննա Թեյլոր – «Ապոլոն Լեյդիս» (Կիպրոս)Լիանա Ղազարյան – «Ժալգիրիս» (Լիտվա)Նատաշա Ժամգոչյան – «ԱԻԿ» (Շվեդիա)Մարիա Սախինովա – «Արարատ Տալլին» (Էստոնիա)Անի Ղուկասյան – «Փյունիկ-աղջիկներ»Մարինե Կարապետյան – «Փյունիկ-աղջիկներ»Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու-աղջիկներ» ԿիսապաշտպաններԱննա Դալլաքյան – «Ժալգիրիս» (Լիտվա)Վերոնիկա Ասատրյան – «Արարատ Տալլին» (Էստոնիա)Անեթ Մեհրաբյան – «Լեռնային Արցախ-աղջիկներ»Հեղինե Չոփիկյան- «Փյունիկ-աղջիկներ»Մարալ Արթին ՀարձակվողներԿլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)Օքսաննա Պիզլովա – «Օկժետպես» (Ղազախստան)Միլենա Սայադյան – «Ուրարտու-աղջիկներ»Լուսինե Կոստանյան – «Ուրարտու-աղջիկներ»։ ...
Կարդալ ավելին »Լարսի անցակետում դեպի Ռուսաստան մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ
Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ ...
Կարդալ ավելին »