Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրապարակել է ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, որոնք նոյեմբերի 8-ին կարող են հեռանալ Գազայի հատվածից «Ռաֆահ» հսկիչ անցակետով: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ ցուցակում ներառված են Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում կա նաև Միացյալ Նահանգների շուրջ 100 քաղաքացի։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նոյեմբերի 8-ի ցուցակում չկան։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն ավելի հոռետեսական է, քան ՀՀ կառավարությանը. «Լույս»
«Լույս» հիմնադրամը համեմատել է ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների և Հայաստանի կառավարության կանխատեսումները: «Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 ...
Կարդալ ավելին »Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. Ծակքար գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դի
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր ...
Կարդալ ավելին »21 հարցուպատասխան լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար հավաքագրել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում հրապարակել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) վերաբերյալ բիզնեսին հետաքրքրող, առավել հաճախ հնչող հարցեր և պատասխաններ։ Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ լիազորված տնտեսական օպերատոր, քանի՞ տիպի ԼՏՕ գոյություն ունի, ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, ի՞նչ առավելություններ ունեն ԼՏՕ-ները։ Այս և այլ հարցերի պատասխաններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն դարձել են ապադոլարայնացման լոկոմոտիվ․ Լավրով
Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը։ Այդ կառույցների ...
Կարդալ ավելին »Ժամանակն է Հայաստան-Հունաստան գործակցությունը հասցնել ռազմավարական մակարդակի. ՀՀ դեսպան
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և ...
Կարդալ ավելին »Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. Պապոյան
Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ 1974-1975թթ. քարտեզներով, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում 7-8 գյուղ ունենք, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով՝ սահմանազատման տարբերակներից մեկը կարող է լինել ...
Կարդալ ավելին »Վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով մուտք ու ելքի ցուցանիշը
ՀՀ վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով իրականացված մուտքերի և ելքերի գրանցումների վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ՝ 2023թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին հայ-թուրքական «Մարգարա» սահմանային անցակետով Թուրքիայից Հայաստան է մուտք գործել ՀՀ անձնագիր ունեցող 38, իսկ դուրս եկել 10 քաղաքացի: Սահմանային գրանցման հաշվեկշիռը կազմել է 28: Այս ցուցանիշն, ամենայն հավանականությամբ, արտացոլում է այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից ...
Կարդալ ավելին »Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում
Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։ Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարի պաշտոնական կայքը, զորահանդեսին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան եւ նրանց որդին՝ Հեյդար Ալիեւը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ