2022 թվականին շշալցված գինի արտահանող հիմնական երկրների շարքում Վրաստանն զբաղեցրել է 15-րդ տեղը, նշված է Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) վերջին զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ AAWE-ն ներկայացրել է աշխարհի գինի արտահանող 50 խոշորագույն երկրների ցանկը։ Ասոցիացիայի տվյալներով, 2022 թվականին վրացական գինու արտահանումը կազմել է 248,16 մլն դոլար, իսկ երկրից արտահանվել է 99,76 մլն լիտր գինի։ Գինու մեկ լիտրի արտահանման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իրանը նոր ատոմակայան է կառուցում
Իրանը սկսել է կառուցել «Քարուն» նոր ատոմակայանը, որի հզորությունը կկազմի առնվազն 300 ՄՎտ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Մենք նախատեսում ենք առնվազն 5 միլիարդ դոլար ներդնել Արևմտյան Ադրբեջանի նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև այնտեղ սկսել ենք «Քարուն» նոր ատոմակայանի կառուցումը: Դրա հզորությունը կկազմի առնվազն 300 մեգավատ»,- ասել է ...
Կարդալ ավելին »2025-ին կթողարկվեն ծալովի iPhone-ներ և iPad-ներ
Ծալովի iPad-ը կարող է հայտնվել արդեն 2024թ., ըստ վերջին լուրերի, բայց 2025թ. ավելի իրատեսական է թվում: Apple-ը որոշ ժամանակ ուսումնասիրում էր ծալովի iPhone-ների ու iPad-ների ստեծման հնարավորությունը, սակայն ծալովի սարքերի առնչությամբ ոլորտի սկզբնական փորձը նշանավորվեց անհաջողություններով, օրինակ՝ Samsung-ի Galaxy Fold-ը: Ակնկալվում է, որ Apple-ը ծալովի iPhone-ից առաջ կներկայացնի ծալովի iPad: Այս սարքի բնույթը դեռևս վիճարկվում է, քանի որ այն կարող է ...
Կարդալ ավելին »Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում. Երևանում արժեքավոր ծառատեսակներ են տնկում
Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր: Ըստ աղբյուրի՝ գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ: Նշվում է. որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում:
Կարդալ ավելին »Եվրոգոտու տնտեսական աճի տեմպերի կնվազեն մինչև 0,7%․ ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամը մինչև 0.7% իջեցրել է եվրոգոտու տնտեսության աճի տեմպի իր կանխատեսումն ընթացիկ տարվա համար, իսկ 2024 թվականին՝ մինչև 1.2%։ Ընթացիկ տարվա հուլիսին ԱՄՀ-ն ներկայացրել էր գնահատականներ, ըստ որոնց՝ եվրոգոտու ՀՆԱ-ն այս տարի կաճի 0.9%-ով, իսկ 2024 թվականին՝ 1.4%-ով։ «Ակնկալվում է, որ եվրոգոտու 2022-ի 3.3%-ից 2023-ին կհասնի 0.7%-ի, իսկ մինչ 2024-ին կհասնի 1.2%-ի»,- ասվում է զեկույցում։ ԱՄՀ փորձագետները նշել են, որ ...
Կարդալ ավելին »Սփյուռքահայ կամավոր մասնագետների համար մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը
այաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում: Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքյան տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի ...
Կարդալ ավելին »Pakistan International Airlines-ը վառելիքի պատճառով չեղարկել է 322 չվերթ
Պակիստանյան Pakistan International Airlines ավիաընկերությունը վերջին 10 օրվա ընթացքում չեղարկել է 322 ներքին և միջազգային թռիչքներ պետական նավթային ընկերության կողմից վառելիքի մատակարարումների սահմանափակումների, ֆինանսական ճգնաժամի և գործառնական խնդիրների պատճառով: Ըստ Dawn թերթի՝ ավիաընկերությունն այժմ բախվում է իր պատմության ամենավատ ճգնաժամին և փակման եզրին է ավիավառելիքի մատակարարումների նվազման և դրա համար վճարելու միջոցների բացակայության պատճառով: Դա հանգեցրել է հոկտեմբերի 14-ից 322 չվերթի ...
Կարդալ ավելին »Վճարվել են Արցախից բռնի տեղահանված 41 հազար 611 անձի բնակվարձերը և կոմունալ ծախսերը
Ընթացքի մեջ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41 հազար 611 անձի․ գործընթացը շարունակվում է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման ...
Կարդալ ավելին »Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը 725,711 է։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 122,026։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 113,204 աշխատող։ Եռյակը եզրափակում է մշակող արդյունաբերությունը՝ 88,925 աշխատող։ Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 50,515 ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են․ 27-10-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 14731.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 6888.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7354.57 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.71%-ով և կազմել 1084.78 կետ:
Կարդալ ավելին »