Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Միանվագ դրամական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ով ՀՀ տեղափոխվածները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ որպես միջոցառման շահառու կդիտարկվեն նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ...
Կարդալ ավելին »Կառավարությունը գումար հատկացրեց անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը շարունակելու համար
Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ: 2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ...
Կարդալ ավելին »FlyONE Armenia-ն 79-րդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով` FlyONE Armenia ավիաընկերությունը 79-րդն է Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Ինչպես վկայում են ՊԵԿ-ի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում FlyONE Armenia ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել գրեթե 3 միլիարդ դրամի հարկ։ Ցանկում 189-րդ տեղը զբաղեցրել է Flya Arna ավիաընկերությունը, 212-րդը՝ Air Dilijans-ը, 264-րդը՝ Armenian Airlines-ը, 359-րդը՝ Shirak Avia-ն, 690-րդը՝ Armenian Airwais-ը։
Կարդալ ավելին »Կանադան ՀՀ կուղարկի 2 դիտորդներ, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և ...
Կարդալ ավելին »Պետք է մինչև 2026-ն ավարտենք 300 դպրոցի շինարարությունը․ փոխվարչապետ
Կառավարության որոշմամբ դպրոցաշինության ոլորտում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են կայացրել այս որոշումը։ «Մենք պետք է մինչև 2026 թվականն ավարտին հասցնենք կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը։ Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանին ընտրեց չորս փոխքաղաքապետեր
«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ստանալով 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն: Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։ Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է նաև ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը: Լևոն Հովհաննիսյանն ընտրվել է 31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։ ...
Կարդալ ավելին »Մինչև 2040-ը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է հասցնել 2000 ՄՎտ-ի
Կառավարության նիստի քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված էներգետիկայի բնագավառի ռազմավարական ծրագրում մինչև 2040 թվականի և այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։«Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով և այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում և նպատակներում, ինչպես նաև ժամկետներում փոփոխություն ...
Կարդալ ավելին »Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամկետները:Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Որոշման համաձայն՝ ժամկետային զինծառայողների զորակոչը կանցկացվի 2024 թ. հունվարի 8–ից 31–ը, իսկ զորացրումը՝ 2023 թ. դեկտեմբերի 29–ից մինչև 2024 թ. հունվարի 31–ը։
Կարդալ ավելին »«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով օտարելու նպատակով, Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը 2001 թվականի ...
Կարդալ ավելին »