Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 135-ի, շուրջ 1000 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Գանսուում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են աղետից 15 ժամ անց։ Ըստ նահանգի իշխանությունների՝ անհետ կորածներ չկան։ Սակայն, ըստ Reuters-ի, առայժմ պարզ չէ՝ արդյոք հարևան Ցինհայում մարդկանց որոնումները շարունակվում են։ Ցինհայում 12 մարդ դեռ անհետ կորած է։ Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով մասնագետներին, նշում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2023 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:
Կարդալ ավելին »Կառավարությունը հայտարարում է նոր վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ ` 2024 հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմ, 98-ը` ավագ ենթասպայական կազմ, 161-ը` սպայական կազմ պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում
Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ...
Կարդալ ավելին »Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով
Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 ...
Կարդալ ավելին »Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվում է 6 ամսով
Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստին։ Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն ...
Կարդալ ավելին »Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ ՀՀ կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը և քննարկում էինք նաև, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ի 935 ուսանողների ուսման վարձը
Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 935 ուսանողների ուսման վարձը։ ՀՀ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ Անդրեասյանի՝ կա ուսանողների 2 խումբ, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ իրենց ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այս աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ նրանց վճարումը կատարվել էր ԼՂ-ի իշխանությունների կողմից, և այժմ նույնպես ...
Կարդալ ավելին »6 ամսով արգելվում է 3-րդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստան
Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվում է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ին նիստում, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը։ «Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: Կառավարությունը ...
Կարդալ ավելին »Ռազմական ոստիկանությունը զորամասերում կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերել է 4076 սմարթֆոն և արգելված այլ իրեր
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ