Author Archives: admin

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․ 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական ...

Կարդալ ավելին »

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 27-12-23

NYMEX բորսայի դեկտեմբերի նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.04%-ով և կազմել 2075.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 24.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.18%-ով և կազմել 982.60 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 27-12-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.39%-ով և կազմել 75.40 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.40%-ով և կազմել 81.01 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 27-12-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 37545.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 4774.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 15074.57 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Որակյալ մասնագետների կարիք ունենք. կայացել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023 թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ մինչ օրակարգի հարցերին անդրադառնալն՝ Արմեն Ղուլարյանն արձանագրել է տարվա ընթացքում համալսարանի ակտիվ գործունեությունը․ «Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Այսօր հանրապետությունում ակտիվորեն իրականացվում են ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 27-12-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 16706.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7568.82 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7697.51 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 1063.05 կետ:

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենն Ամանորի գիշերը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ իրենց աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս. թ. դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին ժամը 02:00-ին:

Կարդալ ավելին »

Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։Այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով«։

Կարդալ ավելին »

Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորվել է նամականիշի մարմամբ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ ...

Կարդալ ավելին »
ajax-loader