Author Archives: admin

ՊԵԿ-ը բացահայտել է առանց անվանման, առանց նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի իրացման խոշոր դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով,  անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: ՊԵԿ-ից հայտնում են, որ նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով ...

Կարդալ ավելին »

Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Վերջին զարգացումների բերումով արդեն շատերն են տեղյակ, որ Մաեստրո Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է նաեւ Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո, սակայն, Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել Մաեստրոյի հետ կնքված պայմանագրի ...

Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց նոր մարզադահլիճ կունենա

Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց այսպես գունավոր, գեղեցիկ, ժամանակակից ու նոր կառուցված կամ վերակառուցված մարզադահլիճ կունենա։ Սիրելի աշակերտներ, ուզում եմ՝ խնամքով, բայց միաժամանակ առանց ափսոսալու օգտվեք այս դահլիճներից ու գույքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ՍԻսակ Գաբրիելյանը: Նա նաեւ նշել է. «Ցավոք, ունեցել և դեռ ունենք դպրոցներ, որտեղ չկան առաջին հայացքից գուցե շքեղ թվացող, ...

Կարդալ ավելին »

Լավագույն մարզիկներին պատվովճար տալու համար լրացուցիչ 12 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց լրացուցիչ 12 մլն դրամ հատկացնել թվով 6 մարզիկների պատվովճար հատկացնելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2023-ի պետական բյուջեով «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառմանը հատկացված է 171,198.0 հազար դրամ:

Կարդալ ավելին »

25 մլրդ դրամով օտարվել է Երևանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասի տարածքը. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին,  որ դեկտեմբերի 19-ին ամփոփել են ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։ Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ն։ Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիները կարող են կատարողական վարույթներով վճարումներ կատարել «Անձնական գրասենյակի» միջոցով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկված «Անձնական գրասենյակ» թվային հարթակի պետական վճարումների e-payments էլեկտրոնային համակարգին ինտեգրվելու արդյունքում քաղաքացիներն այսուհետ կարող են անմիջապես իրենց օգտահաշվից կատարել գույքային բնույթի (բացառությամբ ալիմենտի և տոկոսային հաշվարկ պարունակող պարտավորության) կատարողական վարույթներով վճարումները։ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ թվային նոր լուծումների շնորհիվ՝ օգտահաշիվ ունեցող ֆիզիկական անձինք կարող են վճարել ոչ միայն իրենց, այլև այլ անձնաց պարտավորությունների համար ...

Կարդալ ավելին »

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 135-ի

Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 135-ի, շուրջ 1000 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Գանսուում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են աղետից 15 ժամ անց։ Ըստ նահանգի իշխանությունների՝ անհետ կորածներ չկան։ Սակայն, ըստ Reuters-ի, առայժմ պարզ չէ՝ արդյոք հարևան Ցինհայում մարդկանց որոնումները շարունակվում են։ Ցինհայում 12 մարդ դեռ անհետ կորած է։ Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով մասնագետներին, նշում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2023 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:

Կարդալ ավելին »

Կառավարությունը հայտարարում է նոր վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ ` 2024 հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2838 քաղաքացի, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմ, 98-ը` ավագ ենթասպայական կազմ, 161-ը` սպայական կազմ պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում

Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ...

Կարդալ ավելին »
ajax-loader