ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցած 47 միջոցառումներին մասնակցած մարզի 142 մասնակից նվաճել է 91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10-ը լավագույն մարզիկները։ Հունահռոմեական ըմբշամարտ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները: Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները ...
Կարդալ ավելին »Ձյան պատճառով Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», – նշել են գերատեսչությունում։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց ...
Կարդալ ավելին »Toyota-ն ԱՄՆ-ում հետ կկանչի 1 մլն մեքենա․ պատճառն անվտանգության բարձիկներն են
Toyota Motor կոնցեռնը որոշում է ընդունել ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։ Նշվել է, որ խոսքն առջևի նստարանի ուղեւորի հայտնաբերման համակարգի սարքի խափանվածության մասին է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման։ Արդյունքում՝ անվտանգության բարձիկները բախման ժամանակ չեն բացվի, իսկ դա վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով։ Ընկերությունում չեն մեկնաբանել, թե ...
Կարդալ ավելին »«Հիշողությունների երկիր»․ արհեստական բանականության գրած վիպակը հաղթել է մրցույթում
Չինաստանում արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ գրված գիտաֆանտաստիկ ժանրի վիպակն ազգային մրցանակ է ստացել։ Սակայն ԱԲ-ն վտանգ է ներկայացնում գրողների համար և անուղղելի վնաս է հասցնում գրական լեզվին, պնդում է ստեղծագործության հրատարակիչը։ Երբ Պեկինի Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր Շեն Յանը որոշում է գիտաֆանտաստիկ վեպ գրել մետավերսի և մարդանման ռոբոտների մասին, նա ոգեշնչման համար դիմում է ԱԲ-ի օգնությանը: Արդյունքում ԱԲ-ն գրում է «Հիշողությունների երկիր» ...
Կարդալ ավելին »Տիեզերական տոնածառ՝ NASA-ից․ տեսանյութ
NASA-ն ցուցադրել է տիեզերական տոնածառի նոր լուսանկարներ։ Շողշողացող տոնածառի և շողշողացող ձնագնդի նմանվող աստղերի կույտերը փայլում են Չանդրա ռենտգենյան աստղադիտարանի և Հաբլ տիեզերական աստղադիտակի նոր դիտարկումներում: NGC 2264-ը, որը գտնվում է Երկրից մոտ 2500 լուսատարի հեռավորության վրա, կոչվում է նաև «Սուրբ Ծննդյան ծառերի կլաստեր». Երիտասարդ աստղերի այս խումբը, որը շրջապատված է միգամածության գազային ամպով, հիշեցնում է տիեզերական մշտադալար՝ զարդարված առկայծող ...
Կարդալ ավելին »Սահնակները փոխել են գոնդոլների հետ․ Ձմեռ պապերը՝ Վենետիկում (տեսանյութ)
Սանտա Կլաուսները կարմիր են ներկել Վենետիկի Մեծ ջրանցքը՝ տոնական ուրախություն հաղորդելով քաղաքի Սուրբ Ծննդյան ռեգատային:
Կարդալ ավելին »Samsung Galaxy S24 Ultra-ն՝ բացառապես Qualcomm Snapdragon 8 Gen պրոցեսորով
Galaxy S24 սմարթֆոնի ռենդերային լուսանկարներից հետո համացանցում հայտնվել են Galaxy S24 Ultra-ի բարձրորակ լուսանկարներ, որոնք հրապարակել են China Digital Chat Station և Ice Universe հայտնի ինսայդերները: Թերևս այս պահին սրանք Samsung-ի ապագա ֆլագմանի ամենաորակյալ լուսանկարներն են։ Այս լուսանկարներում սմարթֆոնը ներկայացված է ստանդարտ գույներով, սակայն պետք է լինեն նաև բացառիկ գույներ, որոնք հասանելի կլինեն միայն սարքը պաշտոնական կայքից գնելիս։ Galaxy S24 ...
Կարդալ ավելին »Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա
Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա. Երևանում մեկնարկել է «Բիզնես հնարավորությունները կայուն միջազգային երկրներում» թեմայով համաժողովը, որին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչներ, պետական գերատեսչական մարմիններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը (ՄԳԿԱ), որը Հայաստանում արդեն 15 տարի գործունեություն է ծավալում՝ նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և ...
Կարդալ ավելին »Լյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։ Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։ Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է ...
Կարդալ ավելին »