Author Archives: admin

Հայաստան զբոսաշրջային այցելերն աճել են 39%-ով

2023 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն Հայաստան, ինչը 39%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: Ինչպես հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ նախարարության, լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Վեճ՝ մեքենա կայանելու շուրջ. երկու տղամարդիկ ծեծել են սուպերմարկետի աշխատակցին, վերջինս էլ դանակահարել է նրանց

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ից hունվարի 8-ին, ժամը 11.08-ին հաղորդում է ստացվել, որ գլխի և դաստակի վերքերով բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ: Ժամը 11.33-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 31 և 56 տարեկան երկու տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ...

Կարդալ ավելին »

Բացվեց Փարաջանովի արձանը. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի տարածքը կոչել «Նռան գույնի հրապարակ»

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հուևնվարի 9-ին, տեղադրվել է  Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։ Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Արայիկ Հարությունյանն իր խոսում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով. «Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ...

Կարդալ ավելին »

Հարուցվել է 3 500 վարչական գործ․ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին

2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ, 3 000 գործ կարճվել է, այդ թվում 200-ը՝ հայտատուի բողոքից հրաժարվելու հիման վրա։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ Նա պարզաբանել է, որ 1 150 գործ հարուցվել է ծխախոտի գովազդի եւ վաճառքի մասին օրենքում փոփոխությունների վերահսկման շրջանակում, 2022թ. գործերի թիվը 50-ն էր։ Նրա ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազի հրամաններով  տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: Գլխավոր դատախազության ...

Կարդալ ավելին »

Մարտական դիրքում ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող

Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։  «ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։ ...

Կարդալ ավելին »

Տեխասի հյուրանոցում պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

Առնվազն 21 մարդ  վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքի Sandman Signature հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդել է  Fox News հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, չորսը՝ լրջորեն տուժել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածն աննշան վնասվածքներ են ստացել, զոհեր չկան։ Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղի ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի ...

Կարդալ ավելին »

Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական ...

Կարդալ ավելին »
ajax-loader