Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Սպասված հանդիպում» Վարդան Ջհանյանի հետ․ տեսանյութ
«Սպասված հանդիպում» հաղորդման հյուրը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն է։ Զրույցն ամբողջությամբ՝ ներկայացվող տեսանյութում․
Կարդալ ավելին »Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխությամբ․ պարզաբանում
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ ...
Կարդալ ավելին »Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայի իր գործարանում
Tesla ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում՝ սարքավորումների անբավարարության պատճառով, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նշվում է, որ արտադրությունը գրեթե ամբողջությամբ կդադարեցվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը:
Կարդալ ավելին »Փոստային ծանրոցների դեպքում այլևս մաքսային մարմին այցելելու կարիք չի լինի
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցնում է առաքանի, ծանրոց ստանալու դեպքում մաքսային մարմինների հետ շփումները։ Հրավիրած ասուլիսում ԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ փոստով կամ այլ փոխադրողների միջոցով առաքանիներ ստացող քաղաքացիները մաքսային հսկողության անհրաժեշտության դեպքում այլևս պարտադրված չեն լինի առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։ «Այն քաղաքացիները, որոնք առաքանիներ էին ստանում ու մաքսային հսկողության անհրաժեշտություն կար, փոխադրողը հաղորդագրություն էր ուղարկում, որ ...
Կարդալ ավելին »Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են երևանցի երիտասարդներ
Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում hունվարի 11-ին ժամը 16.50-ին մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Երևանցի 28 և 29 տարեկան երիտասարդներ։ Այդ մասին հայտնում եմ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալ երիտասարդներն իրենց «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի ...
Կարդալ ավելին »Պետական աջակցության ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 56 երեխա
այաստանում պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի մեկնարկից մինչև 2023-ի ավարտը ծնվել է 412 երեխա, որից 56-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: Այդ մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ամփոփելով 2023 թվականի կատարած աշխատանքները: «Անպտղության հաղթահարման ծրագիրը մեզ համար կարևոր և անհրաժեշտ ծրագիր է: Պետությունը տարեցտարի մեծացնում է տրամադրվող ծառայությունների շրջանակը, նաև՝ շահառուների թիվը: 2023-ին փոխվեցին տարիքային շեմերը, այսինքն՝ շահառուների շրջանակն ընդլայնվեց: ...
Կարդալ ավելին »Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։ Հրավիրած ասուլիսին այդ մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։ «Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասաց Կարեն Թամազյանը։ 1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 ...
Կարդալ ավելին »Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները
Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ ակտիվացում է նկատվում, գրանցված դեպքերը համադրելի են նախորդ տարվա հետ։ Դպրոցներում հունվարի 15-ից բուժքույրերն առաջնակի զննություն կանեն, ախտնշանների դեպքում աշակերտներին տուն կուղարկեն: Այդ մասին ասուլիսում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը, խոսելով սուր շնչառական վարակների դեպքերի մասին, հայտնեց, որ թե՛ գրանցված դեպքերի, թե՛ հիվանդանոցային օղակի ծանրաբեռնվածության մասով ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում: «Այս տարվա ...
Կարդալ ավելին »Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է
Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի ...
Կարդալ ավելին »