Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի և Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.6%
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6%-ով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։ Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է 9.8% աճ։ Արդյունաբերության շարունակվող անկում Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2,056 տրիլիոն դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 5.7%-ով։ Սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, արձանագրվել է 5.1% աճ։ Շինարարության ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն կավելացնի անտիմոնիտի արտադրությունը
ԱՄՆ-ի հանքարդյունաբերական ընկերությունները կավելացնեն պաշտպանական ձեռնարկությունների կողմից օգտագործվող անտիմոնիտի արդյունահանումը, ՉԺՀ-ի՝ երկակի նշանակության որոշ ռազմավարական ապրանքների արտահանման արգելքի ներդրումից հետո այդ հանքանյութի պաշարների կրճատման պատճառով։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։ Ըստ տեղեկությունների՝ նախորդ երկու տարիների համեմատ գներն աճել են չորս անգամ, այն բանից հետո, երբ Չինաստանը սահմանափակումներ է մտցրել դեպի ԱՄՆ այդ հանքանյութի արտահանման վրա։ Այն ...
Կարդալ ավելին »Մրոտ պատեր, չախտահանված պարագաներ. Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Հիմքը՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ ...
Կարդալ ավելին »OpenAI-ը մինչև տարեվերջ 20 միլիարդ դոլար եկամուտ կունենա
ChatGPT չաթբոթի մշակող OpenAI ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի ավարտը հասնել այնպիսի եկամուտների մակարդակի, որը տարեկան արտահայտությամբ կգերազանցի 20 միլիարդ դոլարը: Այս մասին ընկերության ղեկավար Սեմ Ալթմանն է հայտնել։ Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը OpenAI-ը նպատակ ունի տարեկան ստանալ «հարյուր միլիարդավոր» դոլարների եկամուտ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը ստորագրել է ավելի քան 1.4 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր՝ առաջիկա ...
Կարդալ ավելին »Sky Stadium․ 2034-ի առաջնությունը՝ երկնաքերի գագաթին
2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Սաուդյան Արաբիան 350 մետր բարձրության երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի։ Այդ մասին հայտնում է Arab News-ը։ Sky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։ Մարզադաշտը նախատեսված է մինչև 46 հազար երկրպագուների համար և ամբողջությամբ կաշխատի արևային և ...
Կարդալ ավելին »Շիրակում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան
Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևան՝ համապատասխան կենտրոն։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։ Նա հայտնել է, որ լուսանի տեղափոխման գործընթացը գտնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։ Գործընթացում ներգրավված են ...
Կարդալ ավելին »Մոտ 14.19%-ով ավելի․ ակցիզային հարկ վճարող թոփ 10 ընկերությունները ՀՀ-ում
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում է ՊԵԿ-ից։ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ակցիզային հարկի ծավալը մոտ 108.37 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 7.53% (+0.36 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 94.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 10/11/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 10-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.53%-ով և կազմել 40,547,403.81 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.53%-ով և կազմել 105,995.20 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.27%-ով և կազմել 3,597.46 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.033939814 (+0.73%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.16%-ով և կազմել 502.49 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004740661 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 10/11/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.50 դրամ (+1.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 439.00 դրամ (+0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 443.50 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.68 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.79 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ