Author Archives: admin

Կստեղծվեն նոր ավագ դպրոցներ․ ԿԳՄՍՆ նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է (մառախուղ է) ...

Կարդալ ավելին »

Կյանքի, հայրենիքի ու պատերազմի մասին․ դրամա՝ Մայր թատրոնում

Հունվարի 30-ին՝ ժամը 19։00-ին, Մայր թատրոնի Մեծ բեմում կկավանա դրամա՝ 2 գործողությամբ Դա ներկայացում կյանքի, հայրենիքի ու պատերազմի մասին։ Քարակապ գյուղում ջոկատին հրամայվել է պահել գյուղը։ Ամեն քարն այստեղ արժեք ունի, և ինչպես հերոսներից մեկն է ասում, թե քարի լեզուն հասկանաս, դարերի ընթացքում իր համար թափած արյան պատմությունը կպատմի քեզ: Կկարողանա՞ ջոկատը պահել գյուղը․․․

Կարդալ ավելին »

Google Pixel 9 Pro՝ հարթ էկրան և շրջանակ, նոր տեսախցիկ

Սթիվ Հեմերսթոֆերը, որը հայտնի է OnLeaks մականունով, հրապարակել է Google-ի հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոնի՝ Pixel 9 Pro-ի ռենդերային բարձրորակ նկարները։ Եվ սա այն պարագայում, որ սարքը պետք է թողարկվի դեռ այս տարվա աշնանը։ Pixel 9 Pro-ն նկատելիորեն կտարբերվի ներկայիս Pixel 8 Pro-ից: Կլորացված եզրեր չեն լինի․ սմարթֆոնը կունենա հարթ էկրան և հարթ շրջանակ։ Տեսախցիկի բլոկը նույնպես տարբեր տեսք ունի, չնայած ...

Կարդալ ավելին »

BMW․ ցուցադրվել է էլեկտրական i5 Touring-ը

Ունիվերսալ BMW i5 Touring-ը ցուցադրվել է տեսանյութով և լրտեսական կադրերով։ Մի քանի պորտալներ տարածել են ապագա ունիվերսալ BMW i5 Touring-ի մասին նորությունները, որի պրեմիերան տեղի կունենա այս տարվա գարնանը։ Ինչպես նշում է Motor.ru-ն, BMW-ի հինգերորդ սերիան, որը սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների սկզբին, 2023 թվականի գարնանը մուտք է գործել իր ութերորդ սերունդ (G60): Այդ ժամանակ ցուցադրվել է «լիցքավորված» էլեկտրական ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում  հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդալ ավելին »

NASA․ Ingenuity-ն 3 տարի անց վնասվել է և ավարտել առաքելությունը Մարսում

Մարսի վրա Ամերիկյան օդատիեզերական գործակալության (NASA) Ingenuity ուղղաթիռի առաքելությունն ավարտվել է․ այս տարվա հունվարի 18-ին իրականացրած վերջին թռիչքի ժամանակ վնասվել է ուղղաթիռի թևերից մեկը: Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում NASA-ն հայտարարել է, որ սարքն այլևս ի վիճակի չէ թռչել: «Այլ մոլորակի վրա առաջին թռչող սարքի՝ Ingenuity-ի պատմական արկածն ավարտվեց: Այս զարմանահրաշ ուղղաթիռը թռչել է ավելի բարձր և ավելի երկար տարածություն, ...

Կարդալ ավելին »

Տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը և սառույցի կուտակումները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում: Այդ մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ...

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է

Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 25,7 մլրդ դրամի հարկ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2022թ.-ի արդյունքներով՝ Ամերիաբանկը պետբյուջե էր վճարել 8,2 մլրդ դրամ: ՊԵԿ-ի հրապարակած՝ ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը նախորդ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում փողի բազան կազմել է 1,636 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,635,984 մլն դրամ, ինչը 2022թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 24,992 մլն դրամով կամ 1,55%-ով։ Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.89%-ով կամ 103,859 մլրդ դրամով և կազմել 841,457 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 36.42%-ով կամ 83,703 մլն դրամով և ...

Կարդալ ավելին »
ajax-loader