2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ վարույթային գործողությունների արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրման դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես, – 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների եւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Չինաստանի բնակչությունը 2023-ին կրճատվել է 2,08 միլիոնով
Չինաստանի բնակչությունը 2023 թվականին կրճատվել է 2,08 միլիոնով՝ հասնելով 1,40967 միլիարդի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է ՉԺՀ պետական վիճակագրական վարչությունը: Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում իշխանությունները երկրում գրանցել են 9,02 մլն նորածին, մահացել է 11,10 մլն մարդ։ Ծնելիության և մահացության գործակիցները կազմել են համապատասխանաբար 6,39 և 7,87 պրոմիլե։ Չինաստանի արական սեռի բնակչությունը հասել է 720,32 միլիոնի (0,2 տոկոս նվազում), իգական սեռինը՝ ...
Կարդալ ավելին »Շմոլ գազից թունավորման հետևանքով հոսպիտալացվել են 3 երեխա և 2 կին․ մանրամասներ նրանց առողջական վիճակից
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ նշելով, որ նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին: «Համալսարանական մասնագետների ...
Կարդալ ավելին »Մարիա Ալեքսանյանը ձիասպորտի ռուսաստանյան մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը
Հայազգի Մարիա Ալեքսանյանը “Виват, Россия” ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել է երրորդ մրցանակակիր: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած ձիասպորտի մրցաշարում 16-ամյա Մարիա Ալեքսանյանը գրավել է երրորդ հորիզոնականը` դառնալով բրոնզե մեդալակիր: Այս նվաճումը Ալեքսանյանի առաջին հաջողությունը չէ։ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը:
Կարդալ ավելին »ՀՀ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ- տնօրեն Կրիստալինա Գեորգիևային
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ տարին
2023 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ հաշվետվությունը: «ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Տարվա ...
Կարդալ ավելին »Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սաուդյան Արաբիայում
Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով կներկայանա Սաուդյան Արաբիայում։ Հիմնադրման 65-ամյակին անսամբլը հրավեր է ստացել հունվարի 18-28-ը մասնակցելու «Qemam International Festival for Mountain Performance Arts» («Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոն) միջոցառմանը։ Գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ պարողները ելույթ կունենան երրորդ ամենամյա փառատոնի ութ տարածքներում։ Այդ վայրերն են Բաստա Ալ-Քաբիլը, Աբու Շահրա պալատը Ալ Մասկիում, Շամսան ամրոցը, Բին Ադվան ժառանգության գյուղը, ...
Կարդալ ավելին »Կարեն Խաչանովը հաղթեց 4 սեթում և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երրորդ շրջանում է: Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցն աշխարհի 101-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ ԱլեքսանդրԿովաչևիչն էր: Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 6:3, 6:4, 3:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 17-01-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 71.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 77.77 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 17-01-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2027.20 դոլար, արծաթի գինը նվազել է 1.42%-ով և կազմել 22.96 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 900.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »