Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սաուդյան Արաբիայում

Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով կներկայանա Սաուդյան Արաբիայում։ Հիմնադրման 65-ամյակին անսամբլը հրավեր է ստացել հունվարի 18-28-ը մասնակցելու «Qemam International Festival for Mountain Performance Arts» («Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոն) միջոցառմանը։

1 (7).jpg (113 KB)

Գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ պարողները ելույթ կունենան երրորդ ամենամյա փառատոնի ութ տարածքներում։

Այդ վայրերն են Բաստա Ալ-Քաբիլը, Աբու Շահրա պալատը Ալ Մասկիում, Շամսան ամրոցը, Բին Ադվան ժառանգության գյուղը, Մալիք պատմական պալատը, Ալ-Մուշեյթ պալատները և Աբու Նուկաթա Ալ-Մութահմիի ամրոցները:

1 (10).jpg (102 KB)

Պարի պետական անսամբլը տեղի հանդիսատեսին կներկայացնի հայ պարն իր ողջ ներկապնակով ու գեղեցկությամբ՝ տարածելով հայկական մշակույթը Սաուդյան Արաբիայում։ Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր։

1 (9).jpg (100 KB)
1 (6).jpg (211 KB)
1 (5).jpg (214 KB)
ajax-loader