Նոր ջրային երթուղին կմիացնի Իտալիայի Տրիեստ և Եգիպտոսի Դումյաթ նավահանգիստները: Այս մասին հայտնում է Իտալիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Կահիրեում։ Նման «արտոնյալ և անվտանգ» երթուղու բացումը կօգնի մեծացնել առևտրաշրջանառությունը ոչ միայն Եգիպտոսի, այլև ամբողջ աֆրիկյան մայրցամաքի հետ։ «Սա նաև կծառայի Եգիպտոսում նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու իտալական մատակարարման շղթայի համար այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են ագրոպարենը և տեքստիլը Եգիպտոսի ռազմավարական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սիգարետի արտադրությունն աճել է 23.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 31,358.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.1%-ով։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին արձանագրվել է աճ ...
Կարդալ ավելին »Հրապարակվել է «ՀՀ աշխատաշուկա 2023» զեկույցը
Հրապարակվել է թվով արդեն յոթերորդ վերլուծությունը՝ նվիրված աշխատաշուկային։ «ՀՀ Աշխատաշուկա 2023»-ի հիմնական ենթաբաժիններն են. Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2023թ. ընթացքում։ Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները Մարզային հաստիքների ուսումնասիրություն, ամենաակտիվ մարզային քաղաքներ, համեմատականներ՝ 2021-2022թթ. Հետ, մարզային միջին աշխատավարձեր։ ՀՀ-ում աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ տնտեսական ոլորտների, ըստ սեռի և կազմակերպության չափի Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային, Հեռահաղորդակցություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր և Արտադրության ոլորտների մանրամասն ...
Կարդալ ավելին »Արաբ դիվանագետները լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի դահլիճն Իսրայելի ներկայացուցչի ելույթի ժամանակ
Արաբ մի շարք ներկայացուցիչներ լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, երբ իր ելույթն է սկսել Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հունվարի 23-ին նախարարների մակարդակով անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստը մերձավորարևելյան կարգավորման շուրջ։ Նիստում առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այնուհետև խոսքը տվել են Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքիին։ ...
Կարդալ ավելին »3830 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է և ունի բարձրացված դրույքաչափ․ ԿԳՄՍ փոխնախարար
Կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների կողմից բարձրաձայնված ամենակարևոր խնդիրներից մեկը դրա տևողությունն է․ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարցի լուծումը քննարկել է Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ։ Այդ մասին հայտնեց ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Շատ ուսուցիչներ բարձրաձայնում են այն հարցը, որ կարող էին թեստը լուծել ամբողջությամբ, եթե ժամանակն իրենց բավարարեր։ Մենք Գնահատման ու թեստավորման կենտրոնի ...
Կարդալ ավելին »Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում
Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Չեխիայում և Ղրղզստանում։ Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդների մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Չեխիայում ռազմական կցորդ ունենալու մասին նախագծի մեջ նշված է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա. ՊԵԿ
Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 24-01-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 16627.09 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 7388.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 7485.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1130.09 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 24-01-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 37905.45 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 4864.60 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 15425.94 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 24-01-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինը նվազել է 0.15%-ով և կազմել 2025.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.58%-ով և կազմել 22.53 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.13%-ով և կազմել 909.10 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...
Կարդալ ավելին »