Author Archives: admin

Արցախցիները որ կենսաթոշակներից կարող են օգտվել Հայաստանում

Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տեւողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում որ կենսաթոշակներից եւ ինչպես կարող են օգտվել։ԼՂ-ից բռնի տեղահանված ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ․ դեկտեմբերին պակաս վճարած տույժերը կազմել են մոտ 45 միլիոն դրամ

Ապրանքների բացթողումից հետո Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր: ՊԵԿ-ից հայտնել են, որ պակաս հաշվարկված եւ վճարված մաքսային վճարների եւ դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ։ 6 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9․5%-ով: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության ...

Կարդալ ավելին »

Նվազել են մեկ անձից հրատապ գնումները. ֆինանսների նախարար

Հայաստանում նվազել են «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները, նախատեսվում է Գնումների մասին նոր օրենքի ընդունում:  Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Նախարարի խոսքով՝ բազմաթիվ աշխատանքներ են տարվել գնումների քաղաքականության ուղղությամբ: «2024 թվականին մենք սկսել ենք քննարկումներ «Գնումների մասին»  օրենքի փոփոխության վերաբերյալ: Մենք այս տարի շահառուների հետ ակտիվ քննարկումներ կունենանք՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, ինչպիսին պետք է ...

Կարդալ ավելին »

Շահումով խաղերի դերը տնտեսության մեջ բավականին նվազել է. նախարար

Հայաստանում տնտեսության մեջ շահումով խաղերի դերը վերջին տարիներին բավականին նվազել է: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք սովորաբար խոսում ենք նրա մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ: Մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին բավականին նվազել է»,- ասաց նախարարը: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023 թվականին արդյունքներով կլինի ավելի մեծ նվազման ...

Կարդալ ավելին »

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել գույք ոչնչացնելով կամ վնասելով զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի համար

ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55-ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ...

Կարդալ ավելին »

Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:

Կարդալ ավելին »

Հութիները հայտնել են Կարմիր ծովում ամերիկյան էսկադրային ավիակրի գնդակոծման մասին

 Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժումը (հութիներ) հայտարարել է, որ Կարմիր ծովում հրթիռային հարված է հասցրել USS Gravely էսկադրային ավիակրին։ Այդ մասին հութիների զինված ուժերը հայտարարություն են տարածել։ «Եմենի ռազմածովային ուժերը… մի քանի հականավային հրթիռ են արձակել Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely էսկադրային ավիակրի ուղղությամբ», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 48,4 տոկոսը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը։ Այդ մասին ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային ...

Կարդալ ավելին »

NUMBEO․ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ քաղաքը․

Ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալում տեղ գտած հրապարակումից: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաքն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Հատկանշական է, որ Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում ...

Կարդալ ավելին »
ajax-loader