Փետրվարի 6-7-ը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տիեզերագնաց Կոնոնենկոն տիեզերքում մնալու ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան: Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական ...
Կարդալ ավելին »Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսային անցակետ տանող ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են ավտոճանապարհների վարչությունից։Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում։Այս հատվածում մյուս փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահյուսերից ...
Կարդալ ավելին »ԿԲ՝ թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 05-02-24
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 404.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.46 դրամով և կազմել 434.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.91 դրամով և կազմել 508.84 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 05-02-24
Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 36354.16 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 2556.71 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 2702.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 15510.01 կետ:
Կարդալ ավելին »Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։ Այդ մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,- նշեց Ամատունին։ Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, ...
Կարդալ ավելին »Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու դի
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տների փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու՝ տղամարդու և կնոջ դի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր ...
Կարդալ ավելին »Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան, ես որոշում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել Ռոման Վասիլիի Սկլյարին» – ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների ...
Կարդալ ավելին »Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Բուլղարիայի միջազգային մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մարզիկով Բուլղարիայում մասնակցում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ): Հայ բռնցքամարտիկները Ստրանջայի ...
Կարդալ ավելին »