Author Archives: admin

Ռյա Թազայից Գեղարոտ ճանապարհին 250-ից ավելի մեքենա մերկասառույցի պատճառով չի կարողանում շարժվել

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհը մերկասառույցից չմաքրելու, աղ ու ավազով չմշակելու պատճառով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ռյա Թազայից մինչև Գեղարոտ՝ 250-ից ավելի ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կարողանում առաջ ընթանալ: Պատճառը մերրկասառույցն է, որոշ հատվածներում էլ` բուքը: 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերվել ձնակույտերի միջից ու տեղափոխել անվտանգ վայր: Մի քանի ավտոմեքենաներ էլ մնացել են ձնակույտերի մեջ:

Կարդալ ավելին »

Նոր Արեշում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և կրակայրիչ վառելու հետևանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով Նոր Արեշում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: «2024 թվականի փետրվարի 5-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը ԵԱ-ին կմասնակցի ամբողջական կազմով

 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Եվրոպայի առաջնության կազմը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Մանվել Խնձրցյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ): Եվրոպայի առաջնությունը վարկանիշային ...

Կարդալ ավելին »

Հայաստանից ոսկու ձուլակտորների արտահանման համար կգործի պետական տուրք

Հայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել  պետական տուրք: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,- ...

Կարդալ ավելին »

Արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 56 դեպք

Հայաստանում 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 56 է:Այս մասին հայտնել են  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 56 դեպքից 42-ը երեխա է, 14-ը՝ մեծահասակ: 8 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 41-ը:Ըստ այղբյուրի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:«Դեռևս կան տեղային բռնկումներ։ Ովքեր ...

Կարդալ ավելին »

Brent նավթը թանկացել է․ 06-02-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 72.81 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.53%-ով և կազմել 78.02 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 06-02-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 2219.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 8432.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 2127.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 16075.00 դոլար, անագի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 25150.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 06-02-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2039.80 դոլար, արծաթի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 22.41 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.53%-ով և կազմել 907.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 06-02-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 38380.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 4942.81 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 15597.68 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 06-02-24

 Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 16904.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 7589.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7612.86 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 1123.72 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader