Author Archives: admin

Եթե էլեկտրամատակարարումն ընդհատվել է քաղաքում 4 ժամից ավելի, սպառողներին վճարվում է մինչեւ 2500 դրամի տույժ. ՀԾԿՀ

Էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը. «Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան` քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում. ADVERTISING գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում. քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի ...

Կարդալ ավելին »

Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. 5 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 3200 տուփ ծխախոտ. Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. Մաքսային ծառայողները բացահայտել են սխալ հայտարարագրման դեպք. Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ և այլ աքսեսուարներ. Սխալ հայտարարագրված ապրանքների տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

Կմշակվի Իրանում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն

Անհրաժեշտ է մշակել Իրանում և այլ հեռանկարային գործընկեր երկրների տարածքներում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը «Ռուսաստան 2030 և նոր համաշխարհային տնտեսական կարգը. բիզնեսի առանցքային գործոններն ու դերը» միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ռուսական բիզնեսի շաբաթ 2024-ի շրջանակներում, հաղորդում է ...

Կարդալ ավելին »

Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային՝ 4,1 միլիարդ, դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։  «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 %-ով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 %-ով (608,7 մլն դոլար): Վրաստանը  4,1 մլրդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել», – ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ի աճի վրա վերաարտահանման ազդեցությունը չի գերազանցել 1%-ը․փոխնախարար

Վերաարտահանման ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 2022 թվականին կազմել է մոտ 1 տոկոս, իսկ 2023 թվականին՝ ավելի ցածր, ինչը պայմանավորված էր պատժամիջոցների միջավայրի փոփոխությամբ, ավանդական ուղղություններին փոխարինող նոր իրողությամբ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ Փոխնախարարը պարզաբանել է, որ ապրանքների այն ավելացված արժեքը, որը մտնում է Հայաստան վերաարտահանման համար, աննշան ազդեցություն է ունենում տնտեսության վրա, քանի ...

Կարդալ ավելին »

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը, սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը թանկացել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.64%-ով և կազմել 19,469,862.81 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.64%-ով և կազմել 48,127.21 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.46%-ով և կազմել 2,496.14 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.051867489 (-2.09%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 8.65%-ով և կազմել 269.73 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 12-02-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 402.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 406.50 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 434.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.44 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.50 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Հրազդանի կիրճում ձերբակալել են 50-ամյա տղամարդուն. նրա մոտ ատրճանակ և փամփուշտներ են եղել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով:

Կարդալ ավելին »
ajax-loader