Author Archives: admin

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ 4 ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ում անհրաժեշտ են համարում ռազմական ներուժի ամրապնդումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմաններին ստեղծված իրադրությունը պահանջում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Աշխարհում զարգացումների դինամիկան, այդ թվում՝ այն տարածաշրջաններում, որոնք սահմանակից են կազմակերպության մեջ մտնող պետություններին, միջազգային հարաբերությունների վերափոխումը և մարտահրավերների ու սպառնալիքների շրջանակի ընդլայնումը թելադրում են հավաքական անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն, կազմակերպության ռազմական ներուժի պլանաչափ ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 14-02-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.74%-ով և կազմել 2005.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.78%-ով և կազմել 22.07 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.28%-ով և կազմել 880.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 14-02-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 38272.75 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.37%-ով և կազմել 4953.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.80%-ով և կազմել 15655.60 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, ...

Կարդալ ավելին »

Գործակցություն հանքարդյունաբերության, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում՝ ANDRITZ Hydro-ի հետ

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին․ տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը կդադարեցվի

ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ ԱյԴ մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 14-02-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 16880.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 7625.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7512.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1123.08 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader