Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.40%-ով և կազմել 78.01 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.91%-ով և կազմել 82.73 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Մյուխեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Կարդալ ավելին »Ճանապարհային դեպարտամենտը իրազեկում է վարորդներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-կմ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Կարդալ ավելին »Սահմանվել է դպրոցի զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու ...
Կարդալ ավելին »AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը
AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն: «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի ...
Կարդալ ավելին »Օրվա կադրը՝ KOMATSU տեխնիկական հսկան
Տեսախցիկները կրկին ֆիքսել են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված ընձառյուծին
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է ընձառյուծը։ Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։
Կարդալ ավելին »Արտարժույթների փոխարժեքները․ 15․02․24թ․
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 15-ին դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406,50 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 425 դրամ նվազագույն և 431 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 438 դրամ նվազագույն և 443 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ ...
Կարդալ ավելին »Մինչև 16 մլն դրամ կտրամադրվի սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար․ ծրագրի ժամկետը երկարաձգվեց
Փետրվարի 15-ի Կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելուն։ Նախագծի մասին զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշեց՝ նախագծով առաջարկվում է երկարաձգել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի ժամկետը՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։ «Այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից ստացվել և Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ։ ...
Կարդալ ավելին »