Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի) օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
Կարդալ ավելին »Author Archives: admin
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։ Մարզերում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան ...
Կարդալ ավելին »2023-ին Հայաստանում կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ 2023 թվականին՝ Հայաստանում, կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել։ «Գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը՝ 0-2, իսկ 5-ը՝ 3-6 տարիքային խմբում: Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտորնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի հավաքականի հայտացուցակը՝ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին
Հայաստանի բասկետբոլի հավաքականի հայտացուցակը՝ Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս բասկետ», Արգենտինա), Տիգրան Մկրտումյանը (ԲԿՄԱ, Հայաստան), ...
Կարդալ ավելին »Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի լիիրավ ինքնուրույն անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։ ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրության արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ աշխատաժողով
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, անդամ հանդիսացող երկու բարձրագույն կրթօջախների՝ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) առաջարկով կանցկացնի աշխատաժողով։ Աշխատաժողովի թեման կրիտիկական մետաղներ են, մասնավորապես, ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը եւ կորզման հիմնախնդիրները։ Նախատեսվում են թեմային վերաբերող զեկույցներ, ինչպես նաեւ քննարկումներ եւ առաջարկի ձեւավորում։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 29-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ...
Կարդալ ավելին »Երկրաբանի մասնագիտությունը՝ Ժամանակակից աշխարհում․ Հայկ Ալոյանը ԵՊՀ-ում ներկայացրել է ոլորտի զարգացումները
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները, գրում է ysu.am-ը։ Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները և արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց: Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին և զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները ...
Կարդալ ավելին »Կրիպտո փողերի լվացումը նվազել է 30%-ով
2023թ․ կրիպտո փողերի լվացման զգալի անկում է գրանցվել՝ 30%-ով, ասվում է Chainalysis-ի՝ բլոկչեյնով գործարքները վերլուծող ընկերության զեկույցում: Այս նվազումը մասամբ պայմանավորված էր կրիպտո շուկայում առևտրային ցածր ակտիվությամբ և մասամբ այն պատճառով, որ զեղծարարների համար ավելի դժվար է դառնում խուսափել հայտնաբերվելուց: 2023թ․ կրիպտոարժույթների միջոցով լվացվել է մոտավորապես 22.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 31.5 մլրդ դոլարի դիմաց: Այս անկումը ավելի մեծ էր, ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան դպրոցում հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում
Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում: Այդ մասին հաղորդում է The Times հրատարակությունը: Ուսուցիչները նոր լիազորություններ կստանան արգելքը գործի դնելու համար, այդ թվում՝ աշակերտների պայուսակները խուզարկելու թույլտվություն, որի նպատակն է բարձրացնել կարգապահությունն ուսումնական հաստատություններում: «Բջջային հեռախոսներն Անգլիայի դպրոցներում կարգելվեն այն ուղեցույցին համապատասխան, որն այսօր թողարկվել է դպրոցների տնօրենների համար՝ փորձելով նվազագույնի հասցնել անկարգությունները և բարելավել վարքը ...
Կարդալ ավելին »Դատարանները պարտադրել են կասեցնել «Օրրանի» հարևանությամբ շենքի շինարարությունը. բողոքը կքննվի առաջիկա նիստում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 22-ին կկայանա «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։ Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Որոշումը, սակայն, բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։ «Օրրան»-ը 2023թ. դեկտեմբերի 11-ին հրավիրել էր մամումի ասուլիս՝ ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը, խախտելով ...
Կարդալ ավելին »