Իսրայելը գրոհել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավարեւմտյան Քաֆր-Սուսա շրջանը, տեղեկացրել է Al Ikhbariya սիրիական պետական հեռուստաալիքը։«Իսրայելը մի քանի հրթիռներով ագրեսիա է իրականացրել Դամասկոսի Քաֆր-Սուսա բնակելի շրջանի դեմ»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների՝ 2024-ի վերապատրաստման ծրագիրը
2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով.Ուսուցում մանկապարտեզումՈւսուցում մեկօրյա դպրոցումՏարրական ուսուցումՀայոց լեզվի ...
Կարդալ ավելին »Շիրակի Բենիամին և Տավուշի Ակնաղբյուր գյուղերում փորձարկվելու են շչակներ
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում նույնպես անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար
ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ֆեյսբուքյան էջից։ Ինչպես նշել է պատգամավորը, վերակառուցման մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրյա շինարարական ընկերությունները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 21-ն է։ Ծրագրի արժեքը 175,000,000 ՀՀ դրամ է (մոտ կես միլիոն դոլար): Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 21-02-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 21-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 402.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 406.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 434.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.35 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզում է սպանության մեղադրանքով
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։ Ադրբեջանի քաղաքացի ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև փետրվարի 19-ին Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթ:Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ:Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարգելվեն օտարերկրյա շահումով խաղերը
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորություն կլինի խաղաղային ոլորտում իրական ժամանակում հսկողություն իրականացնել և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները դարձնել ստուգելի։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում խաղային գործունեության կարգավորման մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը սպառողների պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կլինի ստուգելի, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարված խաղադրույքների ծավալը կլինի ստուգելի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 21-ին աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ: Փետրվարի 21-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ...
Կարդալ ավելին »