Ադրբեջանում արգելափակվել է OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների հասանելիությունը։ «Օրենսդրության պահանջներին համապատասխան, OKX եւ ByBit կրիպտոարժոույթի բորսաների հասանելիությունը սահմանափակված է ազգային մակարդակով: Դրա պատճառը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համապատասխան պահանջների խախտումն է»,- ասվում է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։ Փետրվարի 21-ից Ադրբեջանում դադարել են գործել OKX եւ ByBit կրիպտոարժույթի բորսաների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման ...
Կարդալ ավելին »ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան
Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի ...
Կարդալ ավելին »52-ամյա աշտարակցու նկուղում թմրանյութ է հայտնաբերվել. «10 տարի է՝ օգտագործում եմ»
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 52-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգվեց: Նույն օրը 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց, որ տանը ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելեց, որ շուրջ 10 տարի օգտագործում է թմրանյութ: Նա և կազմված փաստաթղթերը ...
Կարդալ ավելին »Օրենքի փոփոխմամբ կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես նոր կարգավորումներով ...
Կարդալ ավելին »Պայմանագրային զինծառայողը ծառայության մեջ չի եղել. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Փոքր Մասրիկում սպանությունից
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Փոքր Մասրիկի գերեզմանատանը տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ: ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է. «2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը ...
Կարդալ ավելին »Մինչև 2029-ը Հնդկաստանը կիսահաղորդիչներ կարտադրի
Հնդկաստանի կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարում երկրում կհայտնվեն 3-4 կիսահաղորդիչների արտադրության գործարաններ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը։ «Կիսահաղորդչային արդյունաբերության հաջորդ մակարդակը կհասնի առաջադեմ արտադրության և հավաքման: Մեր նպատակն է առաջիկա հինգ տարում ունենալ երեք կամ չորս գործարան», – ասել է Վայշնավը: Պաշտոնյան նկատել է՝ աշխարհի հմուտ կիսահաղորդչային դիզայներների գրեթե 30%-ը հնդիկ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպմանն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ RTL ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սեբաստիան Լեկորնյուն։ «Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականներից և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակությամբ»,- ասել է Լեկորնյուն։ Նա նշել է, որ սա կլինի առաջին դեպքը, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան։ Նախարարը նաև ասել է, որ Ֆրանսիան բարեկամ Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը մշակում է նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողներն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում
ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները: ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ...
Կարդալ ավելին »