Author Archives: admin

Հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ-ին․Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես ...

Կարդալ ավելին »

Ապօրինի ջրառ է իրականացվել Դեբեդ գետից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Լոռու մարզի Ալավերդի համայնքում գործող «Նորայր և Տիգրան» ՍՊԸ-ում անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը քարի սղոցման, հղկման և մշակման աշխատանքների ընթացքում ապօրինի ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ «Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։ Ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա ...

Կարդալ ավելին »

Ցերեկային խնամքի ծառայություններ երեխաների համար․ծրագրից օգտվում է ավելի քան 3500 երեխա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել երեխաներին՝ գնահատված անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Այս նպատակով 2024թ․ համար պետական բյուջեից նախատեսվել է ավելի քան 650 մլն դրամ՝ 4500 երեխայի համար։ ԱՍՀՆ-ից տեղեկացնում են, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցած և հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների միջոցով կմատուցվեն անհրաժեշտ ծառայությունները։ «Նախարարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան որոշ փակ ավտոճանապարհներ․ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ ...

Կարդալ ավելին »

Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել

Փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը բարձրանում է

Երևանում փետրվարի 28-29-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Կարդալ ավելին »

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմը. Բադասյանը մանրամասնել է

«Արտագնա աշխատողների մասով e-draft.am կայքում տեղադրված է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկյա պետությունում հարկի գումարը պահվել և վճարվել է, ՀՀ-ում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանա, նախագիծը հանրային քննարկման փուլում է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով հարցին, թե արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմ ինչպե՞ս է գործելու: «Օբյեկտիվ բոլոր ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուրը կեղծ է. ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավը

Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեցլ է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը: «Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, ...

Կարդալ ավելին »

Սյունիքում կողաշրջվել է 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցելՍսյունքիի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորները հայր ու որդի են, Իրանի քաղաքացիներ:

Կարդալ ավելին »

2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցվում է 87 000 բնակարան

2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցման տարբեր փուլերում է գտնվում առնվազն 87 000 բնակելի միավոր (բնակարան և բնակելի տուն), որից շուրջ 42 000-ը՝ նոր մեկնարկած: Այդ մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։ Համեմատության համար 2023-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում շինարարության ընթացքում է գտնվել շուրջ 55 000 բնակելի միավոր, որոնցից շուրջ 10 000-ը տարվա ընթացքում հանձնվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader