Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ավարտվել է Բայրամով-Միրզոյան հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի ...
Կարդալ ավելին »Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵՄ-ին
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնել, բայց ես չեմ ուզում շտապել և հայտարարել ինչ-որ բաների մասին և հետո ստացվի այնպես, որ միակողմանի քայլեր են արվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեպի ՆԱՏՕ ու հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին: Սիմոնյանը նշեց նաև, որ իշխանական օղակներում անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կապված քննարկումներ չեն ...
Կարդալ ավելին »Մբապեն Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր չի կնքել․ RMC Sport
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը, հայտնում է RMC Sport-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային հավաքականի ավագին և «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հրավիրել էր Կատարի 7-րդ էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի պատվին կազմակերպված ճաշկերույթին։ Ելիսեյան պալատում կայացած միջոցառման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը չի խուսափել ապագայի մասին հարցերից և հավաստիացրել ...
Կարդալ ավելին »Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 2 զոհ
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քաֆրա բնակավայրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen-ը։ Ըստ լրատվամիջոցի թղթակցի տեղեկատվության՝ նաև բնակիչների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել հարևան Սիդդիքին ավանից, որը գնդակոծության է ենթարկվել երկու ժամ շարունակ։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ավելի քան 4 ամիսների ընթացքում, ...
Կարդալ ավելին »«ԳեոՊրոՄայնինգ» -ը չի հանդիսացել և չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։ Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից ...
Կարդալ ավելին »Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու: Այս մասին հաղորդում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը։ Մրցանակի համար առաջադրվել են 196 անհատ և 89 կազմակերպություն։ 2023 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 351 թեկնածու, սակայն առաջադրումների թվով ռեկորդային է եղել 2016 թվականը, երբ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 376 թեկնածու։ Մրցանակը կշնորհվի աշնանը՝ Նորվեգիայում։ Թեկնածուների ամբողջական ցուցակն ավանդաբար ...
Կարդալ ավելին »Մարտի 1-ին կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 1-ին ժամը 09:00-14:00 կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Զոդ Բանավան թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդալ ավելին »Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով։ Նա հայտարարել է, թե ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում իրենց հատուկ գործողությանը. «Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է նա: Պուտինը նաև խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների մասին. «Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, իսկ դա նշանակում է ...
Կարդալ ավելին »Գեղամ Գևորգյանը կընտրվի ՄՊՀ նախագահ
Որոշում է կայացվել, որ «Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը չի բոյկոտի Գեղամ Գևորգյանի ՄՊՀ նախագահի թեկնածուի ընտրությունը և կգնա քվեարկության։ Ըստ մեր տեղեկությունների համաձայն՝ «Քաղացիական պայմանագիր»- խմբակցությանը հրահանգ է տրվել գնալ ու մեկ մարդու նման կողմ քվեարկել Գեղամ Գևորգյանի թեկնածությանը։
Կարդալ ավելին »