Author Archives: admin

Կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում աճում է․ ի՞նչ ներուժ կա Հայաստանում

Այսօր կարևոր թեմա է կրիտիկական մետաղների թեման, և Հայաստանը, լինելով հանքարդյունաբերական երկիր, պետք է իր ուրույն տեղն ունենա կրիտիկական մետաղների ոլորտում։ Այս մասին փետրվարի 29-ին «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հնարավորությունները» աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Ըստ նրա՝ մասնագիտական հանրույթի հետ քննարկվել է հարցը, թե ինչ ներուժ ունի ոլորտը, ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան Պատվավոր նախագահն այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյայի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման ...

Կարդալ ավելին »

Բեռնափոխադրող «Հայվեյզ» ավիաընկերությունը օդանավ շահագործողի վկայական է ստացել

ՀԵՏՔ «Հայվեյզ» ավիաընկերությունը փետրվարի 27-ին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան առեւտրային (կոմերցիոն) թռիչքներ իրականացնելու իրավունք է տալիս: Վկայականի գործողության ժամկետը 16 տարով է՝ մինչեւ 2040 թ.: «Հետքը» նախկինում գրել է, որ «Հայվեյզը» մտնելու է ավիաբեռնափոխադրումների շուկա: Նկատենք, որ ներկա պահին ՕՇՎ ունեցող մյուս 9 հայկական ավիաընկերությունները ուղեւորափոխադրողներ են: Առայժմ «Հայվեյզը» չունի IATA-ի եւ ICAO-ի կոդեր, առանց որոնց ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովի և Անդրեյ Ռուբլյովի խաղի ողջ հասույթը կտրամադրվի արցախահայությանը

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը: Նախաձեռնության հեղինակը ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղն է: Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական ...

Կարդալ ավելին »

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում 

Փետրվարի 29-ին, ժամը 16։58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը ...

Կարդալ ավելին »

Իտալիայի պատգամավորը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին քանդելուն

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․ «Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին արթնանալու կոչ է արել։

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքները մարտի 1-ին

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 429,50 դրամ նվազագույն և 436 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 440 դրամ նվազագույն և 447 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղիկներ է խոնարհում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ «Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», -տեսանյութին կից գրել է վարչապետը:

Կարդալ ավելին »

Մարտիմեկյան դեպքերից անցել է 16 տարի

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա: Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, վիրավորվեց՝ 200-ը։ 2018 թ.-ին մարտի 1-ի գործը քննության նոր թափ ստաացավ։ Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader