Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշական փորձաքննությունից հետո։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում միանգամից 2-րդ կգնա․ ԿԳՄՍ
Հայաստանում օրենքով ամրագրված է՝ երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն կան դեպքեր, երբ ծնողները, սեփական նախաձեռնությամբ, որոշում են դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից։ Նման դեպքերը վերջին տարիներին կազմում են մոտ 10 տոկոս: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փոփոխություն է նախաձեռնել. 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից 2-րդ կգնա՝ յուրացնելու թե՛ 1-ին, ...
Կարդալ ավելին »Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. ՓԾ
Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ...
Կարդալ ավելին »Տարադրամի փոխարժեքները․ rate.am
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:
Կարդալ ավելին »Սթիվ Բաղմանյանի մասին ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակակիր
Ռեժիսորներ Քրիս Բոուերսի և Բեն Պրաուդֆութի «The Last Repair Shop» «Վերանորոգման վերջին արհեստանոցը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Լոս Անջելեսի երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին, արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Սթիվ Բաղմանյանը փախստական է դարձել 1980-ականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով։
Կարդալ ավելին »Թուրքական լիրան կրկին հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ
Թուրքական արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը Ֆորեքս միջազգային շուկայում մարտի 11-ի առուվաճառքի սկզբում բարձրացել է 0,6%-ով և հասել 32,0254 լիրայի մեկ դոլարի դիմաց։ Երկրում սպասվածից բարձր ինֆլյացիան՝ զուգորդված արտարժույթի պահուստների սպառման առնչությամբ մտահոգությունների հետ, ճնշում է գործադրում արժույթի վրա, գրում է Bloomberg-ը։ Այս ամիս ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արտարժույթի շուկայում ցուցանիշը կմնա բարձր։ 2024 թվականին լիրան արդեն թուլացել է ավելի քան ...
Կարդալ ավելին »ՌՈ-ն Գյումրիում մեծ քանակի զինամթերք է հայտնաբերել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարդալ ավելին »ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ
2023 թվականի տարեվերջի տվյալներով՝ ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ, որոնց թվում 2 720-ը կանայք են։ Տվյալներն ամփոփել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ ՀՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում մանկուց հիվանդություն ունեցող 8 519 երեխա կա, որոնցից 2 719-ը աղջիկներ են։ Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ։ Մասնավորապես, 2023-ի վերջի տվյալներով՝ 66-ն ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, որոնցից 22-ը աղջիկներ են։ Նորագոյացություններ ունեցող երեխաների թիվը ...
Կարդալ ավելին »Կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են բորբոսի հետքեր: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող ...
Կարդալ ավելին »Շատ մեծ շանսեր կան, որ ևս 8 տարի գազի գինը կմնա կայուն․ Վարդանյան
«Գազի և էլեկտրաէներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկումներին վերջին 6 տարիների ընթացքում ես եմ մասնակցել, և այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չեմ տեսել»: Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «2019 թվականի հունվարի 1-ին է ՀՀ-ում գազի գինը ֆիքսվել է, և ամեն տարի այդ անհանգստությունները կան, ...
Կարդալ ավելին »