Author Archives: admin

Հայ սահմանապահներն օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ Փաշինյան

Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,- նշեց նա և հավելեց, որ հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։ Նշենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է  10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝  7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...

Կարդալ ավելին »

Մեծարման ցերեկույթ նվիրված հայ և ուկրաինացի երկու բանաստեղծներին․ ԱՈՒԱՀ

Այսօր Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված ուկրաինացի բանաստեղծ, նկարիչ, ժողովրդագետ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ծննդյան 210-ամյակին և հայ մեծ բանաստեղծ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան 127-ամյակին: Կրթօջախի տնօրեն Սահակ Ղուդրատյանը իր խոսքում նշեց, որ երիտասարդ սերնդի մոտ ազգային նկարագիրը ձևավորվում է նաև նմանատիպ մեծարման միրջոցառումների ազդեցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև հյուրեր Ուկրաինայից։

Կարդալ ավելին »

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան Բաալբեկ քաղաքին՝ ի պատասխան «Հեզբոլլահի» հարվածների

Լիբանանում հայտնել են, որ Բաալբեկ քաղաքը և նրա շրջակայքը տուժել են Իսրայելի ավիահարվածներից: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Լիբանանի պետական ​​լրատվական գործակալության՝ հարվածներից մեկը հասցվել է Բաալբեկից հարավ գտնվող Անսարի բնակելի շենքին: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ տուժել են մերձակա Շամսթար և Տարայա բնակավայրերը: Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել ձիթայուղ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: «Չեմ թաքցնի, որ Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են, սակայն մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների ...

Կարդալ ավելին »

1,7 մլն դրամով տուգանվել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ն. Տեսչական մարմին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 763 257 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ (հասցե` ք.Երևան, Սեբաստիա 8/4)։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից: Արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։

Կարդալ ավելին »

Վարչապետը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին ՀՀ-ն և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։ Ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։ «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարողները ՀԴՄ-ներով իրականացրել են 120.9 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, ...

Կարդալ ավելին »

Թալանել են Մալաթիայի «Երևան սիթին». տնօրենի սենյակից տարել են մի քանի միլիոն դրամ

Մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը  08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader