Author Archives: admin

Ֆինլանդիան մարտի 16-ից կսկսի կալանել ՌԴ համարանիշներով մեքենաները

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են մինչև մարտի 16-ն իրենց մեքենաները դուրս բերել երկրից, քանի որ շաբաթ օրվանից կարող է սկսվել նրանց ավտոմեքենաների կալանումը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Առաջիկա շաբաթ օրվանից ճանապարհներին նկատված ռուսական գրանցմամբ ավտոմեքենաների վարորդները պետք է վերահսկիչ մարմիններին ապացուցեն, որ իրենք իրավունք ունեն ավտոմեքենան օգտագործել Ֆինլանդիայում: Հանձնարարվում է համապատասխան փաստաթղթեր ունենալ ...

Կարդալ ավելին »

ԿԲ` թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 13-03-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48 դրամով և կազմել 402.90 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել 440.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով և կազմել 515.35 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 13-03-24

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 38695.97 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 2648.51 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 3043.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 17082.11 կետ:

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարար

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՍՊ ընկերության բաժնետիրոջից և նրա որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 տրանսպորտային միջոց. 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. 631 մլն ...

Կարդալ ավելին »

Նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, 9 տոկոսը բաժին է ընկել արևային կայաններին

Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 9 տոկոսն արտադրել են արևային կայանները, երկրում սպառվել է, սակայն, 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի մարմնամարզության առաջնությունների չեմպիոնները հայտնի են

Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների հաղթողները հայտնի են: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են` Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող): Կանանց մրցումներում լավագույնները Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) ...

Կարդալ ավելին »

«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամը 2023-ին ամբողջությամբ փակել է 244 շահառուի բուժման ծախս

«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամը  2023 թվականին աջակցել է 244 շահառուի` փակելով բուժման  ամբողջական ծախսերը:  Նրանցից 111-ը հիմնադրամ դիմել են ընթացիկ տարում: Շահառուներից 103-ը առողջացել և վերադարձել են տուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն՝ ամփոփելով հիմնադրամի 2023 թվականի կատարած աշխատանքը: Նա նշեց, որ հիմնադրամն, առհասարակ, քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է 2018 թվականից՝ ֆինանսավորելով   ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 13-03-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 39005.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 5175.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 16265.64 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...

Կարդալ ավելին »

Փարիզում 102 տարեկան հասակում մահացել է Շառլ դը Գոլի որդին

Փարիզում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին սենատոր Ֆիլիպ դը Գոլը՝ գեներալ Շառլ դը Գոլի որդին: Այդ մասին հաղորդում է Le Monde պարբերականը։Ֆիլիպ դը Գոլի որդին հայտնել է, որ հայրը մահացել է լույս չորեքշաբթի գիշերը՝ «Հաշմանդամների տանը», որտեղ գտնվում էր վերջին երկու տարիներին։Ֆիլիպ դը Գոլը 102 տարեկան էր։Նա ծնվել է Փարիզում 1921 թվականին և Շառլ դը Գոլի ավագ որդին էր։ Նա իր ...

Կարդալ ավելին »
ajax-loader