Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գործադիրը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը
Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։«Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը, կարծում ենք, հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ։Հաշվի առնելով ներկայացվածը՝ հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներկայացվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի 57,2 կմ ճանապարհ նորոգելու համար
Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Մարտի 14-ի կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ:
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2023-ինոյեմբերին հավանություն է տվել այդ համաձայնագրի տեքստին եւ այն ուղարկվել է ԵԱՏՄ երկրներ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար։ Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, Միության ...
Կարդալ ավելին »Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված զինծառայողների ընտանիքների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման տրամադրման ծևագիրը: Գործող կարգավորմամբ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։ Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝փաստացի ...
Կարդալ ավելին »Արագածոտնում 150 հեկտար ինտենսիվ պտղատու այգի կհիմնվի
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին: «ՖԱՆՖՐՈՒԹ»-ը Արագածոտնի մարզում 150 հա տարածքում հիմնում է ինտենսիվ պտղատու այգիներ։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 345 մլն դրամի բեռնատար ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսվում են օգտագործել այգու հիմնման աշխատանքների իրականացման և թողարկված արտադրանքի արագ և որակյալ մատակարարման համար և քանի որ ...
Կարդալ ավելին »Կստեղծվի 1176 հաստիքով նոր էկոպարեկային ծառայություն
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», «Արփի լիճ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների հատիքների աշխատավարձի ֆոնդի և պահպանությանն ուղղված այլ ծախսերը՝ ընդհանուր 1,512.7 մլն դրամ գումարի չափով, տեղափոխել նոր ստեղծվող Էկոպարեկային ծառայություն: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 22-ին ...
Կարդալ ավելին »Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը։
Կարդալ ավելին »Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագիրը մինչև 2026-ը
Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը մինչև 2026 թվականը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրով պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։ Նախագծով նախատեսվում է որպես ծրագրում ...
Կարդալ ավելին »Կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Կառավարության որոշմամբ կստեղծվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներառված էր կառավարության՝ մարտի 14-ի նիստի օրակարգում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի պետական մարմիններում կիրառվող ...
Կարդալ ավելին »