Author Archives: admin

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մարտի 19-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում է նաև ...

Կարդալ ավելին »

ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ի նկատմամբ գոհունակության ցուցանիշն աճել է 11%-ով

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը: Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։ 2023 թվականի ապրիլի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 18-03-24

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.67%-ով և կազմել 39740.44 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.92%-ով և կազմել 2721.99 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 3084.93 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 16737.12 կետ:

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 18-03-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 18-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով և կազմել 401.96 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 438.10 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով և կազմել 511.98 դրամ:Ինչ վերաբերում է թանկարժեք ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են

Մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Կարդալ ավելին »

Գողացել էին Ողջաբերդ համայնքին պատկանող ջրատար խողովակները՝ պատճառելով 8 միլիոն դրամի վնաս

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված ...

Կարդալ ավելին »

Վարչապետը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այդ մասին տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ֆեյսբուք» -ի էջում կատարված հրապարակումից: Ավելի վաղ գրառում էր կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ ...

Կարդալ ավելին »

Կա միանգամից մի քանի բնակարանի բարելավման ծրագրից օգտվելու հնարավորություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն աննախադեպ արդյունք են գրանցել։  Ծրագրերի շրջանակում գրանցվել է 9464 շահառու, վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ։ Հրավիրած ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի պահանջարկը նկատելի ավելանում է։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ աճը տեսանելի է։ Ահա այդ պահանջարկով պայմանավորված էլ կառավարությունն ընդունել ...

Կարդալ ավելին »

Երևանը լուծումներ կառաջարկի Մոսկվային ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության վերաբերյալ

այաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է ...

Կարդալ ավելին »
ajax-loader