Author Archives: admin

Նկարիչների միությունը կներկայացնի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ժառանգությունը

Հայաստանի նկարիչների միությունը, արժևորելով բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի թողած մշակութային ժառանգությունը, մարտի 22-ին ցուցահանդեսով կներկայացնի նրա բազմաբնույթ աշխատանքները: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում. նկարիչ, գրող, հանրագիտակ, հմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն: Արշալույս Չիֆլիկյանը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության ...

Կարդալ ավելին »

Բանկերն ինքնուրույն են որոշում՝ որ վճարային համակարգի հետ համագործակցել․ ԿԲ

ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին: «Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում: Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ողբերգական ավտովթարների պատճառով մեկ օրում մահացել է 7 մարդ

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարտի 19-ին ժամը 12:30-ի միջակայքում, բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Փրկարար ծառայությունը: «Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր մեկնած փրկարարները վթարի մասնակից «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի: Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի

Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։ Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։ «Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ ...

Կարդալ ավելին »

Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են

Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կարդալ ավելին »

ԿԲ․ դոլարը, եվրոն և ոսկու գինը նվազել են

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 19-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 401.27 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.34 դրամ:Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.96 դրամով և կազմել 435.14 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 3.85 դրամով և կազմել 451.32 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 3.13 դրամով և կազմել 508.85 դրամ:Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.17 ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսայինից թաքցրած 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։ Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում անցկացնելու նպատակով՝ բեռնատարներն ուղեկցվել են Հարավային տերմինալ ՓԲԸ ...

Կարդալ ավելին »

«Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս եւ ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս կգործեն սահմանափակումներ։ «Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։  ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի եւ ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես եւ նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ...

Կարդալ ավելին »

Վարդենիսի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով 3 բնակիչ առողջապահական աջակցություն է ստացել «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպությունից։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի ընտրությամբ ու «Կամրջակ» կազմակերպության միջոցներով մայրաքաղաքի բարձրակարգ բժշկական կենտրոններում անվճար վիրահատվել և  ստացիոնար  բուժում են ստացել Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Ծովակ բնակավայրերի մեկական բնակիչներ։ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության, որի արժեքը կազմել է 2 մլն ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին

Եվրամիությունը պատրաստել է օրենքի նախագիծ, ըստ որի Ուկրաինան կկարողանա սկսել ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից շահույթ ստանալ արդեն հուլիսին: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։Օրինագծով նախատեսված է հարկ սահմանել ռուսական միջոցներից ստացված շահույթի նկատմամբ «նպատակ ունենալով տարեկան մոտավորապես 3 միլիարդ եվրո օգտագործել Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու և նրա պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար»:Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը ...

Կարդալ ավելին »
ajax-loader