Author Archives: admin

Ասիական ինդեքսներն աճել են․ 28-03-24

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.46%-ով և կազմել 40168.07 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 2750.81 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 3010.66 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 16541.42 կետ:

Կարդալ ավելին »

Բիշքեկում ավազամրրիկից շենքեր և մեքենաներ են վնասվել

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սաստիկ փոթորիկ է մոլեգնել, որի հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են քամու սաստիկ պոռթկումների հետևանքները։ Մասնավորապես, վնասվել են քաղաքի փողոցների երկայնքով կայանված մի քանի ավտոմեքենաներ, որոնց վրա ընկել են ծառեր կամ ճյուղեր, ինչպես նաև հանրապետության Ներքին գործերի նախարարության ...

Կարդալ ավելին »

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն  կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Ատեստավորման ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:Նախարարի տեղակալը շրջել է ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները մարտի 28-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ IRI-ի ներկայացուցիչները ԿԸՀ աշխատակազմին են ներկայացրել իրենց իրականացրած հետազոտության արդյունքները, որտեղ ի թիվս այլ պետական գերատեսչությունների, անդրադարձ կա նաև ԿԸՀ-ի վերաբերյալ։Ըստ հարցվողների պատասխանների՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է։Ըստ կից գծապատկերի՝ 2023-ի դեկտեմբերին հարցվածների 52%-ը գոհ է եղել ԿԸՀ ...

Կարդալ ավելին »

Շենգավիթում 65 ավտոտնակ է ապամոնտաժվել, բացազատվել է 170 ցանկապատված տարածք. քաղաքապետարան

Միայն այս տարի Շենգավիթ վարչական շրջանում 65 ավտոտնակ է ապամոնտաժվել, բացազատվել է 170 ցանկապատված տարածք: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին երկու տարվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում 22 բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից ու վերադարձվել բնակիչներին: Աշխատանքները շարունակական են լինելու:

Կարդալ ավելին »

Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածներին

Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո թերակղզում 2024 թ. հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Ճապոնիայի հետ շփումների ընդլայնումը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի: Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումը ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում ամրագրված առաջնահերթություններից է: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է ...

Կարդալ ավելին »

Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Կարդալ ավելին »

Ավարտվել է Հրազդանի 64–ամյա բնակչի սպանության քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։Ինչպես տեղեկացրին քննչական կոմիտեից, մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41–ամյա տղամարդը, նրանց հարևանը և նույն քաղաքի ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում: 

Կարդալ ավելին »
ajax-loader