Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն  կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ատեստավորման ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:

Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու հաղթահարելով ատեստավորման շեմը՝ կշարունակեն մանկավարժական գործունեությունը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում 78 հայտագրված մասնակիցներից ատեստավորմանը ներկայացել է 62-ը: Թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում հայտագրվել է 100 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը ներկայացել է 84-ը:

Նշենք, որ կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրին և դասագրքին համապատասխանության սկզբունքով:

ajax-loader