Author Archives: admin

Գևորգ Պապոյանը կարևորել է ներդրումների աճի խթանումը․ հանդիպում «Ամբեր կապիտալի» ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ներկայացրել է «Ամբեր կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի գործունեությունը, ներդրումային քաղաքականությունը և իրականացված ներդրումները։ Նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտներին (գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն)։ Նախարարը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և լավ ...

Կարդալ ավելին »

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ից ՌԴ ներմուծվող մեքենաների համար վճարի նոր կանոնները

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով չորրորդ նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական Միությունը կարող է աջակցություն տրամադրել: ...

Կարդալ ավելին »

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կկառուցվի 3 տարում

Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակումն ավարտված է: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե քանի տարում է կառուցվելու մարզադպրոց եւ ստացավ պատասխան, որ շինարարության ավարտը նախատեսված է 3 տարի: «Դե եկեք հնարավորինս սեղմ ժամկետներում դնենք մրցույթի, որպեսզի հասցնենք նաեւ աշխարհի չեմպիոնատին պատրաստ ...

Կարդալ ավելին »

Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Մարտի 27-ի գիշերվա ժամը 1:55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական ...

Կարդալ ավելին »

Երևանում կնորոգվի 55,3 կմ ճանապարհ

Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը: «Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են միջպետական ճանապարհների նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան2) Արմավիրի տարածաշրջան3) Վայքի տարածաշրջան4) Նաիրիի տարածաշրջան5) Աշտարակի տարածաշրջան6) Թալինի տարածաշրջան7) Արտաշատի տարածաշրջան8)Արարատի տարածաշրջան9) Էջմիածնի տարածաշրջան10) Եղեգնաձորի տարածաշրջան11) Թումանյանի տարածաշրջան12) ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում մեկնարկել է Lada-ի արտադրությունը

«Ավտովազը» գործարկել է Lada մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովին, առաջին մոդելը Granta-ն է, ապագայում նախատեսվում է թողարկել Legend եւ Travel մոդելային շարքի մեքենաներ։ «Lada-ի արտադրամասն այս տարի կարող է արտադրել մինչեւ 1 500 Granta մակնիշի ավտոմեքենա», – ասել է Սոկոլովը: Նա նշել է, որ մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կարող է ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է «ՀայՓոստի» ռազմավարության նախագիծը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական եւ որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության եւ աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի գինը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 1-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.78%-ով և կազմել 27,415,352.63 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.78%-ով և կազմել 69,500.97 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.02%-ով և կազմել 3,538.34 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.050929086 (+1.82%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 15.40%-ով և կազմել 684.39 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.009850706 ...

Կարդալ ավելին »
ajax-loader