Author Archives: admin

ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների տեղավորման կենտրոնի գործունեությունը

Կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։Հիմնական զեկուցողի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ ...

Կարդալ ավելին »

Crypto. Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների  փոխարժեքները ապրիլի 2-ի դրությամբ.Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 4.28%-ով և կազմել 26,242,262.15 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 3.67%-ով և կազմել 66,949.67 դոլար:Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 4.58%-ով և կազմել 3,376.28 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.050449432 (-0.94%):Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 11.48%-ով և կազմել 605.79 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.009051915 (-8.11%):Fasttoken-ի (FTN) փոխարժեքն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ն ապահովել է 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է  շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով կամ 22.4%-ով: Նշենք, որ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ...

Կարդալ ավելին »

Լանջազատի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում. ճանապարհն անանցանելի էր

Մարտի 28–ի երեկոյան Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի դարձել էր անանցանելի։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Պարեկային ծառայության աշխատակիցները։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին վատ տեսանելիության պատճառով։ Մարտի 29-ի առավոտյան աշխատանքները վերսկսել էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ...

Կարդալ ավելին »

Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով մինչ ընտրությունները Ստամբուլի գործող քաղաքապետն էր, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին հաղթել է ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ, հայտնում է թուրքական Artigercek-ը:Երբ Իմամօղլուն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա կողմնակիցները դրոշներով, շչակներով և ավտոշարասյուներով հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե փողոցում, որտեղից ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, որը, ենթադրաբար, եղել է բալիստիկ հրթիռ։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է։Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան 6։53-ին, նախքան ծովն ընկնելն այն թռել է շուրջ 600 կմ։Հաղորդվում է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։Հունվարի ...

Կարդալ ավելին »

Բագրատաշենի մաքսային կետում կանխել են 88 բջջային հեռախոսի ապօրինի ներկրումը

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: ՊԵԿ-ից հայտնում են, որ փաստի առթիվ,  մաքսային  ծառայողների  կողմից, կազմվել է  մաքսային  կանոնների  խախտման  ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ՀՌՀ նախագահի և անդամի աշխատավարձի գործակիցները

Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

Կարդալ ավելին »

Կտուժի 9 համայնք, կկորցնենք Իջևան-Նոյեմբերյան մայրուղին, ճանապարհ կբացվի դեպի Լոռի․ ոսկեպարցիները՝ Փաշինյանին

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները ուղերձով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ «Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։ Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ․ Հայաստանից ապաստան է խնդրել 817 մարդ

2023թ. 817 մարդ ապաստան է խնդրել Հայաստանից։ Այս մասին Ազգային ժողովում` պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, ապրիլիի 2-ին ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։Նրա խոսքով՝  2020թ. ապաստան խնդրողների թիվը կազմել է 206, 2021-ին՝ 260, իսկ 2022թ.՝ 968։ Կտրուկ աճը, ծառայության ղեկավարի կարծիքով, կապված էր Ուկրաինայի մարտական գործողությունների հետ։«2023թ.  միտումը պահպանվել է։ Այնուամենայնիվ, կա որոշակի ...

Կարդալ ավելին »
ajax-loader