Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությանը: Հայաստանը այդ կոնվենցիային միացել է 2006-ի հունիսի 9-ին: 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվեց e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։ Արձանագրությանը միացել են 34 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ և անձնական զենքը պահելու և կրելու կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում սահմանեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողին հատկացված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված առանձնահատկությունները։ Այս նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի ...
Կարդալ ավելին »Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում գործակցության հնարավորությունները
Ռիյադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով»՝ ...
Կարդալ ավելին »Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական գործունեություն իրականացնելու և հարկերի վճարման կարևորության վերաբերյալ։ ՊԵԿ-ը հորդորում է չկատարել ապրանքների անօրինական տեղափոխում, գործել օրենքի դաշտում և վճարել հարկերը։
Կարդալ ավելին »Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18 000-ի։ Հիմնական աճը կրկին գրանցվել է Օրենբուրգի և Կուրգանի մարզերում։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են օպերատիվ ծառայություններում։ «Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան ...
Կարդալ ավելին »Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
Կառավարությունը նախատեսում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակմամբ պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։ Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Խոսքը վերաբերվում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը խորը խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։ Վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։ Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։ «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին ...
Կարդալ ավելին »Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Արդեն 5 տարի՝ 2019 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետևողական են սահմանապահ Կոթիում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ենթակառուցվածքներ զարգացնելու և էկոգյուղերի ցանց ստեղծելու հարցում: Թե որքանով է դա կարևոր շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող գյուղի համար, բնակիչների համար ակնհայտ է: Կոթեցիներն իրենց անվտանգության և առավել հանգիստ հոգեվիճակին զուգահեռ նաև այլ տեսանկյունից են գնահատում տարեցտարի ...
Կարդալ ավելին »ԶՊՆԿ-ն հանրային լսում է անցկացրել
Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում՝ ընկերության բացահանքի տարածքից, և 220 ԿՎ օդային գծի կառուցում: Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության ...
Կարդալ ավելին »44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Արմենի Հակոբյանի բուժման նպատակով: Նշվում է, որ Մանվել Հակոբյանը պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում՝ Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով: Գումարը հատկացվում է իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ...
Կարդալ ավելին »